Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն, նյութեր են նախապատրաստվում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու վերաբերյալ

Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն, նյութեր են նախապատրաստվում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն և բացատրություն է տալիս Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքի վերաբերյալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից։

«Նյութեր են նախապատրաստում ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Շահեն Հարությունյանը ներկայացել է և բացատրություն է տալիս», – ասացին ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ակցիա էր իրականացրել՝ կարմիր ներկ լցնելով Գրիբոյեդովի արձանի վրա, լուսանկարել և հրապարակել այն։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում