AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Ինչո՞վ է զբաղված ԿԳՄՍ նախարարը, որ ավելի կարևոր է, քան երիտասարդներին հանդիպելը

 

«Երկու հրաժարականի պահանջ կա այսօր օդում կախված՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և կրթության, գիտության, մշակույթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Երկուսն էլ այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ ձեռքերը, և նա, ինչպես նաև ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։ «Պաշտպանել» ասվածը մեղմ է՝ ամեն ինչի պատրաստ են նրանց «չհանձնելու» համար։ Երեկ, կարելի է ասել, անգամ ռուբիկոնը հատեցին՝ ուժ գործադրելով և բերման ենթարկելով երիտասարդ ցուցարարներին, որոնք ընդամենը պահանջում են բուհերից չհանել «Հայոց լեզվի» և «Պատմության» դասավանդումը։

Թվում է՝ մենք՝ մեծահասակներս, պետք է միայն հպարտանայինք, որ նման սերունդ է աճում մեր երկրում։ Սերունդ, որը պայքարում է ոչ թե, ասենք, ուսման վարձը նվազեցնելու, բանակ չգնալու, ասպիրանտուրայում ուսման քվոտաները մեծացնելու և այլ մերկանտիլ պահանջների համար, այլ «Հայոց լեզվի» ու «Պատմության» դասավանդման։

Ի՞նչ խնդիր կա այդ պայծառ, հայրենասեր, պահանջատեր երիտասարդներին ընդունելու հարցում։ Եվ ինչո՞վ է զբաղված նախարարը, որ ավելի կարևոր է, քան այս երիտասարդներին հանդիպելը, լսելը։ Ի վերջո, 2018 թվականին նրանց իշխանության բերած ամենամեծ ուժը հենց ուսանողությունն էր, որի աջակցությամբ միայն հնարավոր եղավ հեղափոխությունը։

Նիկոլ Փաշինյանի քայլարշավն այդպես էլ քայլարշավ կմնար, եթե նա չմտներ բուհեր, և բուհերը չմիանային նրան։ Հիմա, փաստորեն, այդ երիտասարդների դեմ իշխանությունները կիրառում են այն նույն մեթոդները, որոնք կիրառվում էին իրենց դեմ նախկին՝ մերժված իշխանությունների կողմից։ Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ անցյալը մոռանալու և նախկին համախոհներին ուրանալու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan