Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում

Դերասանուհի Հելեն Միրենը պատվավոր «Ոսկե արջ» կստանա Բեռլինալեում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասանուհի Հելեն Միրենը կարիերայում ձեռքբերումների համար պատվավոր «Ոսկե արջի» դափնեկիր կդառնա Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտնել Է կինոստուգատեսի մամուլի ծառայությունը: Պարգեւատրման արարողությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 27-ին, որից հետո ստուգատեսի հյուրերին կցուցադրեն Սթիվեն Ֆրիրզի «Թագուհին» կինոնկարը, որում գլխավոր դերը կատարել Է Միրենը:

«Հելեն Միրենը միշտ Էլ ուժեղ անձնավորության տպավորություն Է թողել: Նա նորից ու նորից զարմացնում Է բարդ գործող անձանց իր մեկնաբանությամբ, նրա հերոսուհիները ուժեղ կանանց տիպարներ են, եւ մենք ուրախ ենք նրան պարգեւատրելու պատվավոր արջով»,- ասել Է փառատոնի գործադիր տնօրեն Մարիետե Ռիսենբեկը, որի խոսքը մեջբերել Է մամուլի ծառայությունը:

Միրենը բրիտանացի դերասանուհի Է, «Օսկար» մրցանակի եւ կնոջ լավագույն դերի համար Կաննի ու Վենետիկի կինոփառատոնների մրցանակների դափնեկիր: Նա հայտնի Է այնպիսի կինոնկարներում խաղացած իր դերերով, ինչպիսիք են՝ «Գեորգ թագավորի խենթությունը», «Խոհարարը, գողը, նրա կինն ու իր սիրեկանը», «Կալիգուլա», «Հիչքոք», «Թագուհին» ֆիլմերը եւ շատ ուրիշներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում