AM | RU
USD
EUR
RUB

Երեկվա իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է Արայիկ Հարությունյանը. (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արայիկ Հարությունյանը պատասխանատու է երեկվա դեպքերի համար: Ընդամենը իր հանդիպմանը չգալու պատճառով 24 երիտասարդներ բերման ենթարկվեցին: Սա կարող էր չլինել, եթե նախարարն իրապես ժողովրդավար լիներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Նրանք այդքան խոսում են ժողովրդավարությունից, ասում են, որ բաց են հասարակության առջև: Եթե իր քաղաքական թիմի ղեկավարը չի խորշում հանդիպումներից, ի՞նչ խնդիր կար ցուցարարների հետ հանդիպելու և հարցերը քննարկելու: Երեկվա դեպքերից հետո Արայիկ Հարությունյանին այլևս նախարար չի համարում մի քանի 100 մարդ»,- նշեց Քրիստինե Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 3-ին, թեժ իրավիճակ էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց: Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամները հանդիպում էին պահանջում նախարարության ներկայացրած նախագծերի, ոլորտներում վարվող քաղաքականության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար: Ի վերջո, նախարար Արայիկ Հարությունյանը չընդունեց երիտասարդներին՝ նշելով, որ գոյություն ունի հանդիպում կազմակերպելու ընթացակարգ: Լարված իրավիճակ ստեղծվեց, 24 երիտասարդ բերման ենթարկվեց:

Նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ ԿԳՄՍՆ քաղաքականության դեմ պայքարը շինծու օրակարգ է, ՀՅԴ-ն այս քայլերով փորձում է վերակենդանանալ, քաղաքական նպատակներ է հետապնդում:

Ի պատասխան նախարարի հայտարարությունների, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Եթե ԿԳՄՍ նախարարի համար կեղծ օրակարգ է հայագիտական բլոկի առաջնային լինելը կամ չլինելը, կեղծ օրակարգ է սեփական ռազմավարություն չունենալը այս ոլորտում, սա լավագույն արտահայտումն է իր արժեհամակարգի և իր վարած քաղաքականության: Ավելի իրական օրակարգ, քան կրթական համակարգն է, կրթության, գիտության, մշակույթի խնդիրները, մենք չենք պատկերացնում: Ինչ վերաբերում է վերակենդանացմանը, դա մեզ համար անհասկանալի է, ՀՅԴ-ն կարիք ունի վերակենդանացման»:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն էլ հայտնեց, որ ի սկզբանե հրաժարականի պահանջ դրված չի եղել: Նախօրեին կատարված գործողություններ, ըստ նրա՝ ևս նախապես պլանավորված չէր: Մինչդեռ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՀՅԴ երիտասարդների նպատակը եղել է ոչ թե հանդիպումը, այլ ակցիա իրականացնելը:

Երիտասարդները ծիծաղելի են համարում հետահայաց պնդումը, որ իշխանության ներկայացուցիչները գիտեին, թե ինչ է լինելու և դրա համար չեն կազմակերպել հանդիպումը:

«Բնավ չէինք սպասում, որ այդ հանդիպումը տեղի չի ունենա: Ալեն Սիմոնյանն այն մարդն է, ով իր երկրի՝ ՀՀ քաղաքացիներին ինչ-որ մի արտիստ վիրավորում է, հայհոյանքներ է հնչեցնում և նա դա դնում է իր ֆեյսբուքյան էջում և ասում է՝ լուրջ էր: Ուզում եմ՝ կարծիք կազմեք այդ մարդու մասին: Այդպիսի արարքներից հետո չեմ կարծում պետք է լուրջ վերաբերվել Ալեն Սիմոնյանին: Ալեն Սիմոնյանը սովոր չէ գաղափարական մարդկանց տեսնելու: Իրենք նիկոլական են, մյուսը սերժական է, մեկը լևոնական: Նրանք սովոր չեն տեսնելու մարդկանց, որոնց հետևում ոչ թե անձ է կանգնած, այլ գաղափար է: Մեր պայքարն ուղղորդված է ազգային գաղափարներով»,- ասաց Գոռ Սարգսյանը:

Նա նշում է, որ իշխանության ներկայացուցիչները բարձրացված հարցերի բովանդակությանն անդրադառնալու փոխարեն, փորձում են օրակարգը նեղացնել, կուսակցականացնել:

«Այո, սա քաղաքական պայքար է, չի կարող այլ կերպ լինել: Նախ` Արայիկ Հարությունյանը քաղաքական թիմի ներկայացուցիչ է և նա զբաղեցնում է քաղաքական պաշտոն: Սա քաղաքական է, բայց վերկուսակցական պայքար է: Արայիկ Հարությանը կեղծ և կասկածելի քաղաքականություն է վարում, որը մեր ազգային արժեքների ծիրից ներս չէ: Նրանք մեր ժողովրդին չեն ճանաչում, նրանք Երևանի Կենտրոնի, փաբերում ժամանակ անցկացնող նեղ մասայի ճաշակից և արժեհամակարգից բխող քաղաքականություն են վարում: Մենք ձևակերպել ենք հրաժարականի պահանջը՝ ճանաչելով ժողովրդին»,- ասաց Գոռ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս
Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. ՊՆ Երևանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը. Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. Շուշան Ստեփանյան «Հայաստանի դեմ պատերազմը ձեռնտու է միայն Էրդողանին, սակայն ՌԴ-ն Անկարայի ձգտումներին մատների արանքով չի նայի»․ ռուս փորձագետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ստեփանակերտում ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել «Հրապարակ». Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ «Ժողովուրդ»․ Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին «Ժողովուրդ». Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի քաղաքական գործիչ «Հրապարակ». Ինչ պատիժ է սպասվում զորահավաքից խուսափողներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 30 ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան, և Մոսկվան ակտիվ դեր ունի այդ հարցում. Զախարովա Արթուր Ստեփանյան. Այսօր ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախկին օրերին կորցրած որոշ դիրքեր ԵԱՀԿ-ն կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Հակառակորդն ունի 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan