AM | RU
USD
EUR
RUB

Մեր զինված ուժերն առավել քան երբևէ պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ունենք բավական բարդ և խճճված, իսկ բանակցային սեղանին` առնվազն սուր իրավիճակ: Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտարարել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Բրատիսլավայում կայացած հանդիպմանը:

«Իրադարձությունների զարգացման այսօրվա տեմպն ուղղակիորեն կապված է այն ժամանակահատվածի հետ, որն ստեղծել է իրավիճակ` այս տեմպն ունենալու համար: Այս ամենը հասկանալու համար պետք է մի փոքր հետ գնալ: Ժամանակին ասում էինք, որ բանակցային գործընթացում, դիրքորոշումներում, մոտեցումներում կա ահավոր մեծ խճճում, տարբեր օպոնենտներ ասում էին, որ ոչինչ չի պատահել, ոչ մի խնդիր չկա: Հիմա էլ են այդ մասին խոսում, թե ինչն է նոր, ինչ է եղել և այլն:

Կարծում եմ, պետք է հասկանալ, թե ինչն է նոր: Վերջին շրջանում ականատես եղանք ՌԴ դիվանագիտական ջանքերի ակտիվացմանը: Այդ թվում` մենք ունեին պաշտոնական հայտարարություններ, որ Ռուսաստանն իրականացնում է իր առաքելությունը որպես միջնորդ թե ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափում, թե իր ազգային մակարդակով: Այս ակտիվությունը տեսանելի էր: Ամենաակտիվ հատվածն արտգործնախարար Լավրովի այցն էր Երևան և Բաքու:

Ի՞նչ կարելի էր ամրագրել այս այցից: Այն ինչ կատարվում է բանակցություններում և առկա է դիվանագիտական սեղանին, հիմնականում մնում է փակ: Եվ այս իշխանությունները, որ ասում էին լայվ կմտնենք, կներկայացնենք իրավիճակը և այլն, և այլն, ցավում եմ, որ կային մարդիկ, որ դա լուրջ էին ընդունում»:

Այն հարցին, թե ո՞րն է մեր իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում, քանի որ հարևան երկիրն ունի դիրքորոշում, Բեքարյանը պատասխանել է, որ Ադրբեջանը վերջին շրջանում փորձել է և փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ ՀՀ-ում նոր իշխանությունների հայտնվելուց հետո իրենք տվել են ժամանակ և դա իրենց կողմից մեծ ժեստ էր և այդ ժամանակը լրացել է:

«Ադրբեջանը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ցույց տալ, որ Հայաստանն ապակառուցողական է: Ադրբեջանը միաժամանակ օգտնվում է բոլոր բացթողումներից, որն օգտագործում է այդ իշխանությունը: Յուրաքանչյուր արած պատուհաս քայլ Ադրբեջանն օգտագործում է»:

Ինչ վերաբերում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթին, Բեքարյանը նշել է, որ նա փորձել է ինչ-որ խնդիրներ բերել իրական ռելսեր: Ստացվե՞լ է դրական և ամբողջական, թե՞ ոչ, այլ հարց է, սակայն նա փորձել է:

«Հիմա առաջին և ամենաէական խնդիրը պետք է լինի այս գիծը կարգավորել և ամբողջական ու լիարժեք ձևով այդ ամենը դնել ռելսերի վրա: Հասկանալու խնդիր կա, որ Արցախը ձայն ունի և եթե որևէ մեկին տղայական դուր է գալիս, որ ինքը համակարծիք է և այնտեղից ուրիշ ձայն չկա, իրա տղայականն այս երկրի ազգային և պետական շահերից բարձր լինել չի կարող: Դա պետք է հիշեն այստեղ, Արցախում, դա պետք է ընկալի մեր հանրությունը, եթե անգամ նրանք խենթի պես սիրահարված են վարչապետին: Կան խնդիրներ, որոնք ճաշակային, ֆանատիզմի դաշտում չեն, այլ դաշտում են` կյանքի և անվտանգությանն առնչվող:

Մեր զինված ուժերը պետք է հստակ պատրաստ լինեն ցանկացած սադրանքի: Շատ ավելի, քան երբևէ: Մենք միշտ ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում: Այսօր իրավիճակն էապես տարբերվում է մշտականից: Անկախ նրանից, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իրենց քաղաքական կիսամեռած կապիտալիզացիայի համար կասեն, որ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է և այլն, մեկ բան եկեք հստակ ֆիքսենք: Անվտանգությունը մնացած բոլոր հարցերից ու ոլորտներից տարբերվում է մի շարք հանգամանքներով: Եթե այնտեղ մարտահրավերն անգամ ունի 00000000,1 տոկոսի հավանականություն, դա պետք է հաշվի առնել, իսկ այսօր այդ հավանականային դաշտը զրոներով չի հաշվվում, շատ ավելի բարձր է»,- ասել է Բեքարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Լրահոս
ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին. Ափոյան Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք ՍԴ նախագահի մեկ առաջադրված, մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա. Նոր մանրամասներ՝ ՍԴ նիստից ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ) Պաշտպան. Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ ընդունվելու կարգը կփոխվի Աննա Հակոբյանի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ․ «Մեդիա պաշտպան» Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել «Վարկային հիմնախնդիրները՝ ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին Իրանի նախագահը երեք օր անց շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին Էլինար Վարդանյան. Վարչապետի դատաիրավական էմոցիաները Լևոն Շիրինյան՝ 300 դոլարով «ստատուս գրողը» Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան (Տեսանյութ) Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի Արսեն Թորոսյան. Վարակակիրների կտրուկ աճը դեռևս չենք պայմանավորում դպրոցները բացելով Կառավարության նիստ. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիաները՝ ուղիղ Արցախի հարցում Թուրքիան և Ադրբեջանը երկու ծրագիր ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Որ աշակերտներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Նոր որոշում է ստորագրվել «Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը իր դեմ մահափորձի վերաբերյալ տեսանյութ ունի «Ժողովուրդ»․ Հայաստան ուղարկվող գումարները կրճատվել են «Փաստ»․ ԱԺ-ում որոշել են անաղմուկ ՌԴ-ի պահանջը կատարել «Հրապարակ». Ամեն ինչ արել են, որ սանկցիայի քննությունը համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը «Հրապարակ». Իշխանության ներքին խոհանոցից տեղեկություն դուրս հանողներին խիստ պատիժ է սպասվում «Փաստ». Բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքնե՞րն են «Փաստ». Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 24 Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է. Վարդան Ոսկանյան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Սևանի հիմնախնդիրը «գցել է ոտքին». Վ. Վարագյան Խաղողագործները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan