Անդրանիկ Ոսկանյանը հեռացել է Ուրարտուից
06/12/2019 12:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ուրարտու» ՖԱ-ը և թիմի կիսապաշտպան Անդրանիկ Ոսկանյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա պաշտպանը «Ուրարտուի» կազմը համալրել է 2019 թվականի փետրվարից, որիընթացքում նա անցկացրել է 6 խաղ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ոսկանյանին թիմի կազմում անցկացրած խաղերի համար, ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում