AM | RU
USD
EUR
RUB

Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Altprojects.am: Ներդրումների թեմայով վարչապետական, պատգամավորական և սոցցանցային գրոտեսկը վերջացնելուց հետո տակը մնում է պարզ հետևանքը՝ ներդրումներ չկան։

Թեման ընդհանրապես հումորային չէ։ Եվ եթե վարչապետը, քաղաքապետը և իշխող ուժը շարունակեն նույն տեմպով քննարկել արաբ ներդրողների հագուստը, բոթասը, հեռախոսի մոդելը, ապա իմացեք, որ ընդհանրապես կարող ենք կորցնել արաբական աշխարհից որևէ ներդրման հնարավորություն։ Ընդամենը պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ այդ մարդկանց մշակույթը մեզնից տարբերվում է և այո, նրանք կարող են բանակցությունների գալ մեզ համար անսովոր դրես-կոդով։

«Բա իմացել եք, հայերը կիրակի օրով, իրենց canali-ները հագած, իրենց կիրակնօրյա զբաղմունքները թողած եկել են հանդիպման, իսկ արաբները ջինսով, բոթասով....»։ Շարունակել այդպես մտածել և շարունակեք այդպես պարզունակ խոսել, ու արաբական աշխարհից ներդրումների որևէ ակնկալիք այլևս չի լինի։

Հայաստանի ներդրումների աղբյուները շատ չեն, և արաբական աշխարհը եզակի իրական հնարավորություններից է. այն չի կարելի վտանգել պրիմիտիվ պահվածքով։ Ծառուկյանին վատություն անելու, ցավացնելու համար չի կարելի վտանգել ներդրումների մի ողջ ուղղություն։ Մի կողմից վազում եք Ծառուկյանի բացած աշխատատեղերի ֆոնին նկարվեք, մյուս կողմից՝ ծաղրում եք նրա բերած ներդրողներին։

Հայաստանի համար ներդրումների մյուս իրական ուղղությունը ռուսական կապիտալն է, մասնավորապես՝ ռուսահայ կապիտալը։ Դրանք չկան, որովհետև կա ռուսական վերնախավի լուռ որոշումը. քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, այդ ներդրումները չեն լինելու։ Եվ սրա մասին Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտի։

Կա արևմտյան ներդրումների հնարավորությունը, մասնավորապես՝ սփյուռքից։ Բերեմ մեկ օրինակ. շաբաթներ առաջ դատախազությունը մի դարակազմիկ տեքստ էր հրապարակել Ծաղկաձորի մարզահամալիրի վերաբերյալ. գտել ենք, բացահայտել ենք, բռնել ենք և այլն՝ օրվա հիստերիկ ժանրին համապատասխան։ Շարունակություն, բնականաբար, չկա, որովհետև իրականում մեջը բան չկար՝ բացի աղմուկից, բայց եղավ կոնկրետ հետևանք՝ համալիրի սեփականատեր՝ ամերիկահայ խոշոր գործարար Ալբեր Բոյաջյանը վիրավորվեց ու որոշեց հայրենիքում որևէ բան չանել։ Ուզո՞ւմ եք փաստ. նայեք «Հայաստան» հիմնադրամի վերջին մարաթոնի տվյալները։ Ալբերտ Բոյաջյանը միշտ մասնակցում էր, սովորաբար՝ մեկ միլիոն դոլարի կարգի գումարով։ Այս տարի նա չկա։ Ալբեր Բոյաջյանը սփյուռքի համակարգաստեղծ անհատներից է. նրա մասնակցությունը մարաթոնին ազդանշան էր մյուսների համար, որ միանան։ Եվ, համապատասխանաբար, նրա հետ քաշվելը շատերի համար ուղիղ ազդանշան է՝ անել նույնը։ Ամեն ինչից անկախ՝ Ալբեր Բոյաջյանն այնքան բան էր արել Հայաստանի և Արցախի համար, որ քրեական էժանագին շոուից նրան կարելի էր զերծ պահել։ Բայց ո՞ւմ սա ասես։

Ի վերջո՝ իշխանությունը պիտի սկսի հասկանալ իր քայլերի հետևանքները։ Օրվա ռեյտինգը կամ պողոսների րոպեական հիացմունքը չի կարող լինել իշխանության քայլի հիմնական մոտիվացիան։

Ներդրումների առումով Հայաստանի համար բոլոր իրական տարբերակներն այսօր վտանգված են։ Միայն ու միայն ՀՀ իշխանութան մեղքով։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ

Լրահոս
Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan