AM | RU
USD
EUR
RUB

Մեկուկես տարի անց իշխանությունը վերադարձավ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին. Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Այս մեկուկես տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյան-արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան զույգի դեգերումները ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ վերահաս ճգնաժամից և կատաստրոֆայից խուսափելու համար զույգը կրկին բռնվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան-նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյան զույգի կողմից մշակված բանակցային փաթեթից՝ որպես փրկօղակ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանի ելույթին:

Աշոտյանի խոսքով՝ Մնացականյանի ելույթում Արցախյան խնդրի լուծման՝ երեք ժողովուրդներին ընդունելի լուծման մտքից զատ, տպավորություն կար, որ Էդուարդ Նալբանդյանն է խոսում, ոչ թե Զոհրաբ Մնացականյանը:

«Ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, ասել, որ ես ամեն ինչ գիտեմ, ես Ղարաբաղի հարցին տիրապետում եմ, ես սկսում եմ բանակցային գործընթացը սեփական կետից, իսկ հետո վերջում գալ և էլի որպես փրկօղակ բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության այդ հատվածից: Այսինքն՝ եթե վերնագիր է պետք, այսպես կարող ենք ասել՝ «Սերժը փրկեց Նիկոլին»»,-հայտարարեց Աշոտյանը:

Վերջինիս կարծիքով՝ Ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում Բրատիսլավայի քննարկումը մշուշոտ է, որովհետև կար հստակ դիսոնանս մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացը, և պետք է հասկանալ՝ ինչ է կատարվել այնտեղ:

«Կարծում եմ՝ իրեն թափանցիկ հռչակած իշխանությունը պարտավոր է մեզ բացատրել՝ ինչ կատարվեց Բրատիսլավայում, ինչ էին խոստացել և ում էին խոստացել Բրատիսլավայից առաջ: Ինչո՞ ւ այդ հանդիպումն այդպես էլ որևէ ռեալ կերպ չներկայացվեց հանրությանը, ի՞նչ կատարվեց»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նրա համոզմամբ՝ կարելի է ասել, որ մեկուկես տարի անց այս իշխանությունները կրկին վերադարձան ՀՀԿ-ի բանակցության փաթեթին:

Ըստ Աշոտյանի՝ մեկուկես տարի անց նույն կետին վերադառնալու բացասական հետևանքը միայն ժամանակի կորուստն ու միայն այն «լոպազությունը» չեն, որով գործող իշխանությունները խոսում էին ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ մինչև այս հանդիպումը:

«Բացասական հետևանքներից մեկն այն է, որ «համը մնացել է Ադրբեջանի բերանում», մասնավորապես, փախստականների վերադարձի խնդրի վերաբերյալ, հայկական կողմից այս ընթացքում անհասկանալի «խաղաղասիրության» մեսիջների և հղումների վերաբերյալ, և այստեղ իշխանության և ողջ հասարակության համար առաջանում է պլան Բ-ի խնդիր: Այն իր մեջ ներառում է հետևյալ կարևոր բաղադրիչները՝ առաջինը՝ դադարել ջլատել հասարակությունն ու քաղաքական դաշտը յուրայինների և թշնամիների: Հրապարակավ հայտարարել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ զեբրի՝ այն է՝ սև ու սպիտակի դարաշրջանն ավարտված է»,- մեկնաբանեց Աշոտյանը:

Նա ընդգծեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլները, ապա անձամբ պետք է հաջորդ տարի նախաձեռնի ԱԺ արտահերթ ընտրություններ: «Որովհետև այսօր ակնհայտ է, Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմինը՝ ԱԺ-ն, ի սկզբանե, մեռելածին էր՝ որպես քաղաքական մտքի դարբնոց: Որպես Հայաստանում հասարակաքաղաքական թիվ մեկ ամբիոն՝ այն չի իրականացնում իր ֆունկցիաները, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ չի արտահայտում և չի արտահայտելու հասարակաքաղաքական ճաշակը և ներկայանալիության տեսանկյունից չի ներկայացնում հասարակակաքաղաքական դաշտի ողջ հիմնական ներկապնակը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Լրահոս
5 դրամ՝ 1 րոպեի համար․ կապի օպերատորների հայտարարությունը Իրանը չի հանդուրժի իր սահմանին ծայրահեղական վարձկանների ռազմական գործողությունները Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ «Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին». Մակրոն ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ. Աննա Նաղդալյան «Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ «Պուտինը, Թրամփը և Մակրոնը ԼՂ հարցով համատեղ հայտարարություն կանեն»․ Պեսկով Ադրբեջանական զինուժի կրակի տակ հայտնված լրագրողների խմբում եղել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն այսօր խոցել են 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ․ մանրամասներ Մարտունիում հրետակոծության տակ են ընկել ֆրանսիական Le Monde-ի լրագրողները, կա 2 վիրավոր, 2-ն էլ Ֆրանսիայի քաղաքացի են Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին. Արմեն Աշոտյան Ասկերանում ՊԲ ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքն է. Շուշան Ստեփանյան Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ Թվով 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով Վրաստանի ԱԳ նախարար․ Իրավիճակի սրման դեպքում վտանգվում է ոչ միայն Հվ․Կովկասը, այլ Սև ծովի տարածաշրջանն ու դրանից դուրս Ֆրանսիան և Թուրքիան քննադատում են միմյանց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Հայ-Ռուսական համալսարանի այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում. ՈՒՂԻՂ Միջազգային հանրությունն արձանագրեց. ադրբեջանաթուրքական տանդեմը կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ․ Ն․ Փաշինյան «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Իրավապաշտպանները գրանցել են նվազագույնը 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն. մանրամասներ «Հրապարակ». Որոշվել է ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը «Հրապարակ». 90-ականների հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 1 ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ. մանրամասներ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan