Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի

Որոշ ուղևորներ օդի տուրք չեն մուծի

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Առաջարկում ենք օդի տուրքի մասին օրենքի փոփոխության առաջարկ։ 1997 թվականից մենք ամեն ուղևորից գանձել ենք 10 հազար դրամ։ Հիմա առաջարկում ենք, որ այն ուղևորները, ովքեր նոր ուղղություններով են գնալու ու չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում, չվճարեն այս 10 հազար դրամը»,- այս մասին այսօր խորհրդարանում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կարատելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Ռևազյանի խոսքով, հնարավորությունը տրամադրվում է բոլոր ավիաընկերություններին, որոնք ողջ տարվա ընթացքում պատրաստ են թռիչք իրականացնել։

«Էսօրվա դրությամբ մենք ունենք 2.9 միլիոն ուղևոր, և նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիստների համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 12.7 տոկոս աճ, բայց այն արդյունքը, ինչի մասին մենք խոսում ենք, նախատեսում է 300 հազար ուղևորի աճ։ Այստեղ չենք հաշվում այն աճը, որ մեր տեղական փոխադրողը կարող է բերել։ Օրենքի ընդունման դեպքում այս արտոնությունով առաջին թռիչը լինելու է դեկտեմբերի 12-ին»,– նշեց Տաթևիկ Ռևազյանը։

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե հավասար պայմաններ ստեղծելու հարցում ինչ ռիսկեր կարող են լինել. «Բացի այդ, ես հիշում եմ, որ ժամանակին էդ 10 հազար դրամը տոմսի գնի մեջ չէր մտնում, առանձին օդանավակայանում վճարում էին։ Վերջին տարիներին էլ խոսվեց, որ ազգային ավիափոխադրողներից մեկին մենք էդ տուրքը վճարել ենք, բայց գումարը չի գնացել բյուջե։ Դուք ինֆորմացիա ունեք, թե էս տարիներին, որ էդ օդի տուրքը տոմսի գնի մեջ էր ներառված, գնացե՞լ ա բյուջե, թե չէ»։

Պատասխանելով հարցին՝ Ռևազյանը նշեց, որ անհավասար պայմաններ չեն ստեղծվում։ «Եթե ավիաընկերությունը կետ առ կետ չվերթներ է իրականացնում և դա ավելի ռիսկային է, որովհետև ինքը տրնազիտ ուղևոր չունի, դա ա իրականում դառնում անհավասար պայման։ Մենք հիմա նոր շուկա ենք ստեղծում և այդտեղ որևէ խնդիր չկա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում