AM | RU
USD
EUR
RUB

Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ մեղադրանք է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանը։

Հարցին` Սերժ Սարգսյանը կապ ունեցե՞լ է «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ, նա պատասխանեց․ «Այդպիսի բանը բացառված է, Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ։ Հետո ինչ, որ իմ ընկերն է, բոլորն էլ իմ ընկերներն են։ Նա իմ ընկերը եղել է, կա ու մնալու է․ դա գաղտնիք չէ»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ճանաչելով իր ընկերոջը կարո՞ղ է ասել, որ հափշտակություն չէր կարող անել, Բեգլարյանը պատասխանեց՝ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ․ «Դա այնքան փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է՝ Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը։ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին միշտ համահունչ է պահում իր գործունեությունը։ Այստեղ ինձ համար գործ չկա, անլուրջ ու ծիծաղելի է»,- ամփոփեց նա։

Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ այս գործով հարցաքննություն է եղել 1-2 ամիս առաջ և Սերգո Կարապետյանի հետ առերեսում է ունեցել, իսկ Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել։

Անդրադառնալով իրեն առաջադրված նոր մեղադրանքին՝ Բեգլարյանը նշեց, որ տեղյակ չի եղել։ «Պաշտոնապես ինձ ոչ մեկը տեղյակ չի պահել, որ ինձ նոր մեղադրանք է առաջադրվել։ Ինձ երկուշաբթի են Հատուկ քննչական ծառայություն կանչել։ Ես ոչինչի տակ չեմ ստորագրել, եթե ստորագրած լինեի, կասեի՝ տեղյակ եմ»,- ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հափշտակության կատարումը կազմակերպելու համար։

Լրահոս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ս. Վարդանանց տոնը Հայաստանում դեռ շրջանառվում են գրիպի Ա H1N1 եւ Բ տեսակը Տեղի ունեցածը որակում ենք որպես ազատ մամուլի նկատմամբ ոտնձգության. Հայաստանի Ժուռնալիստների միություն Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարմինների ողբալի վիճակը Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. Արա Ղազարյան Կոչ ենք անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը. «Մեդիա պաշտպան» Հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը. Նիկոլ Փաշինյան Քրեական գործ է հարուցվել Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը անհանգստացնող չէ Ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար Վրաստանը մեղադրում է ՌԴ-ին ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ամունդի». վեց տարի Հայաստանում Արմեն Սարգսյանի մասին դիտարկվել են մեծ թվով բացասական հոդվածներ Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան ՍԴ-ում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ ԲԴԽ նիստ․ օրակարգում է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը. ՈՒՂԻՂ Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում Ի գիտություն ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների. հայտարարություն ԵՄ-ն Հայաստանին 9մլն եվրո կհատկացնի Իրանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպքի մասին Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ ով է փեսացուն ու այլ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի պատկերը ցույց է տալիս, թե ինչ վնասներ է կրելու բուհը. Դավիթ Ափոյան Պուտինը Մեդվեդևի հետ նախապես քննարկել է կառավարության հրաժարականը․ ՌԴ նախագահը նոր մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կառավարությունը ապրիլի 5-ի հանրաքվեի համար կծախսի ավելի քան 3 միլիարդ դրամ Ռոբերտ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չունեցավ. խորհրդի անդամների կեսից ավելին ներկա չէին Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ Ինչու՞ հենց ապրիլի 5-ին Իրանի Մեջլիսի խոսնակը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսին հակազդելու համար Սևազգեստ մայրեր. Եթե Փաշինյանը ժամանակ ունի՝ գիրք բաժանելու, թող մեզ էլ ընդունի Գերմանիայում հրաձգության համար կասկածվողին մահացած են գտել (տեսանյութ) Մոսկվան, Անկարան և Թեհրանը կհանդիպեն՝ քննարկելու սիրիական հարցը Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիաներ են անում․ ՈՒՂԻՂ Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ժամանակ Դադիվանքի եկեղեցու գանձանակը գողացողների ինքնությունը հայտնի է Շղթայական ավտովթար՝ Սարալանջի նորակառույց ճանապարհին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan