Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն
07/12/2019 12:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնության 13 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքել է 10,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձել Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը գրավել է 13-րդ հորիզոնականը։
Կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի վաղը՝ դեկտեմբերի 7-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում