AM | RU
USD
EUR
RUB

Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան»

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am: 2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 681 հոդված, որոնցից 350-ը եղել է բացասական, 15-ը՝ դրական, 316-ը՝ չեզոք։

Նախորդ տասնօրյակում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվեց քննադատությունների կենտրոնում։ Նրան քննդատեցին թե՛ «Լույս» խմբակցության ավագանիները, թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները։ ՀՀԿ-ական նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը, ըստ հայտարարության, բացահայտել է քաղաքապետարանի կոռուպցիոն կասկածելի գործարք։

Պրն. Բաղդասարյանը նշել է, որ 1 տարվա պաշտոնավարման ընթացքում միայն աղբատար կամազների գործարքով շուրջ մոտ 60 մլն դրամի տարբերություն է բացահայտել։ Նա նշում է, որ գնումը կատարվել է մեկ անձից։ Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, 236 մլն դրամ ընդհանուր արժեքով գնման կասկածելի գործարքում անհետացել է մոտ 60 մլն դրամ:

Ֆեյսբուքում Հայկ Մարությանի և Գագիկ Խաչատրյանի որդիների համատեղ լուսանկարը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Այնուհետև «Լույս» խմբակցության ավագանիները սկսեցին հայտարարություններ անել, որ քաղաքապետարանը աղբատար մեքենաներ նվեր ստանալու դիմաց տարբեր ընկերությունների, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը շինթույլտվություններ է տվել քաղաքի տարբեր հատվածներում։

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով փորձեց հերքել այդ ամենը։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նույնպես հերքող հայտարարությունով հանդես եկավ, սակայն «Լույս» դաշինքի ավագանիները և «Լուսավոր Հայաստան» դաշինքի պատգամավորները սկսեցին լուրեր շրջանառել, որ Հայկ Մարությանը ստում է, և ինքն է ստորագրել համապատասխան թղթերի ներքո, ոչ թե քաղաքապետի առաջին տեղակալը, ինչի մասին պնդում էր քաղաքապետը։

Ֆեյսբուքյան հարթակում սկսեցին պահանջել Հայկ Մարությանի հրաժարականը, լուրերը հայտնվեցին նաև լրատվական դաշտում։ Հայկ Մարությանին մեղադրական տեքստով դիմեց նաև նախկինում Հայկ Մարությանի գործընկեր, դերասան Հովհաննես Ազոյանը։


«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

 

 

Լրահոս
Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan