Թուրքիայում ԱՄՆ դեսպանն այցելել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն իր կնոջ հետ այցելել է Վանի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղից հեռացել է խոր տպավորություններ ստացած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

ԱՄՆ դեսպանն այցելությունից հետո կիսվել է իր տպավորություններով’ հրավիրելով ԱՄՆ այլ քաղաքացիների ևս անպայման այցելել Վան: Նա նշել է, որ ավելի վաղ ևս ցանկություն է ունեցել այցելել Վան և գնել մի վանա կատու, սակայն նախկինում նման հնարավորություն չի ունեցել: «Իմացա, որ վաղը Ֆլորիդայից Վան ամերիկացիներ են գալու: Ցանկացանք խրախուսել նրանց, հիշեցնել, թե որքան գեղեցիկ է Վանը»,- ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը:

Այցելության վերջում Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն Ռիկարդոնեին է նվիրել Աղթամարի հայկական եկեղեցով պատկեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում