Աղոթքը «դատ է դատաստանից առաջ»

Աղոթքը «դատ է դատաստանից առաջ»

– Հա՛յր, սուրբ Հովհաննես Սանդուղքն ասում է, որ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»:

– Այդպես էլ կա: Երբ մարդը ճիշտ է աղոթում, այնժամ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: Հոգևորապես առողջ մարդըը, եթե աղոթքը սկսելիս զգա, որ սիրտը քարացել է, կսկսի դրա պատճառը փնտրել, որպեսզի վերացնի: «Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում,- կհարցնի իրեն:- Միգուցե դատե՞լ եմ ինչ-որ մեկին կամ ընդունել՝ դատելու միտքը և չեմ էլ նկատել: Միգուցե հպարտության մի՞տք է եկել կամ ինչ-որ ցանկություն ունեմ, որն ինձ թույլ չի տալիս Աստծու հետ շփվել»:

– Իսկ եթե նա ոչինչ չգտնի՞:

– Բացառված է, անպայման ինչ-որ բան եղել է: Եթե արխիվը քրքրի, այսինքն՝ ինքն իրեն խորությամբ քննի, ապա գործը կգտնի և իր մեղքը կհասկանա:

– Ինքն իրեն կքննի՞, թե՞ կխոստովանի Աստծուն:

– Ի՞նչ խոստովանի, եթե չգիտի, թե ինչ է արել: Նախ պետք է ինքդ քեզ քննես: Իսկ եթե այդ ժամանակ էլ մարդը ոչինչ չգտնի, թող ծնկի գա, երկու-երեք անգամ երկրպագի ու ասի. «Տե՛ր Աստված, հաստատ ինչ-որ բանում մեղք եմ գործել: Լուսավորի՛ր միտքս, որպեսզի հասկանամ, թե հատկապես՝ ինչում»: Բավական է միայն այդպես ասի, և խոնարհությունը կցրի գայթակղության մշուշն ու նա պատճառը կգտնի: Մարդու խոնարհությունը տեսնելով՝ Աստված ուղարկում է Իր շնորհն, ու մարդը՝ դրանով լուսավորված, հաստատ հիշում է, թե ինչ մեղք է գործել և ուղղվում է:

– Հա՛յր, մեզ ի՞նչն է օգում Աստծու հետ մշտական հաղորդակցության մեջ մնալ:

– Ներքին, հոգեկան խաղաղությունն է շատ օգնում: Երբ հոգում ամեն ինչ կարգին է, աղոթքն ինքնաբուխ է: Ուստի սրտումդ ոչ մեկի հանդեպ չարիք մի՛ պահիր: Եթե որևէ մեկի մասին անարդարացիորեն ես մտածում, խոստովանի՛ր մայրապետին: Ինչպես նաև վռնդիր յուրաքանչյուր այլ անարդարացի միտք՝ փոխարենը բարին մտածելով: Ճանապարհը բարի մտքերով է մաքրվում և աղոթքը հեշտությամբ է կատարվում:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում