AM | RU
USD
EUR
RUB

Ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ. Աշոտյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ինձ համար անհասկանալի է, երբ պետության քարոզչական ապարատը ԱԺ-ց մինչև ՊՈԱԿ պատասխանում է Ղարաբաղի հարցով մեր քննադատությանը, բայց ոչ Մամեդյարովի, Ալիևի և այլն, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Վերջինս, մասնավորապես, ընդգծեց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից Թուրքիայի առաջին տիկնոջը Արցախ հրավիրելու հայտարարությունը, որից հետո ադրբեջանական մամուլում ՀՀ առաջին տիկնոջն ուղղված հրապարակումներ եղան, որոնց, սակայն, Հայաստանի կողմից արձագանք չեղավ:

«Երբ ընթերցում էի Աննա Հակոբյանի, մեղմ ասած, անհաջող վերջին հանրային դիսկուրսին ադրբեջանական մամուլի արձագանքը, ես ինձ շատ վիրավորված եմ զգացել՝ որպես ՀՀ քաղաքացի: Կապ չունի, որ ես չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները և չեմ ողջունում Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը, բայց որպես հայ՝ շատ վիրավորական է, երբ «ազ» վերջածանցով տարբեր կայքեր ինչ աղբ ասես չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին, ու ոչ մի արձագանք չեղավ: Հասկանում եք՝ ինչ ա սա նշանակում, մարդիկ անգամ իրենց պատիվը, թասիբը, նամուսը չեն ուզում պաշտպանեն: Դրա փոխարեն նստել են ամբողջ ԱԺ-ով նայում են մեր հարցազրույցները ու կպնում են Ղարաբաղի հարցով մեզ: Այ սա ես ոչ մի կերպ չեմ հասկանում», - ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային որպես հյուր հրավիրել էր Արցախ՝ նշելով, որ ինքն էլ պատրաստ է այցելել Բաքու: Մեհրիբան Ալիևան Աննա Հակոբյանի հրավերը թողել է անպատասխան, փոխարենը ադրբեջանական լրատվամիջոցներին ադրբեջանցի պատգամավորներից մեկը ասել էր, որ Աննա Հակոբյանն Ալիևայի մակարդակի մարդ չէ, որ նրա խոսքին ուշադրություն դարձնեն:

 

Լրահոս
Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan