ԱՄՆ-ն Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչներին հրավեր է ուղարկել

Հունիսի 10-ին ձևավոևված Ադրբեջանի Ազգային խորհուրդը, որի մեջ մտել են ընդդիմության որոշ ներկայացուցիրներ, հրավիրվել են այցելելու ԱՄՆ-ը:

Ինչպես «Turan » գործակալությանը տեղեկացրել է ԱԽ-ի անդամ Զաֆիր Գուլիևը, այցը կկայանա ամերիկյան կողմի հրավերով:

Պատվիրակության մեջ կմտնեն Մուսավաթ, Բաց հասարակություն, Դասական ազգային ճակատի ներկայացուցիրները և ԱԽ-ի ղեկավար Ռուստամ Իբրահիմովը:

Պատվիրակության ներկայցուցիչները կլինեն Կոնգրեսում և ԱՄՆ-ի այլ քաղաքական կառույցներում:

Ինչպես տեղեկացնում է «Contact.az»-ը, այցի մասին դեռևս այլ տեղեկատվություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում