ԵԽԽՎ-ն որոշել Է Վրաստանի իրադրությունը չքննարկել ընթացիկ նստաշրջանում

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշել Է ընթացիկ նստաշրջանում բանավեճեր չանցկացնել Վրաստանի իրադրության շուրջը: Խորհրդարանականներն արտահայտվել են այդ բանավեճերի դեմ՝ աննպատակահարմար համարելով Վրաստանի իրադրության քննարկումն այն պահին, երբ երկրում ընթանում Է նախագահական ընտրությունների նախապատրաստումը (դրանք կկայանան 2013 թվականի հոկտեմբերին), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նով ոստիին:

Նստաշրջանի աշխատանքն սկսվելուց առաջ մի շարք խորհրդարանականներ նարոդնիկների խմբից առաջարկել են բանավեճերի շրջանակներում քննարկել Վրաստանի իրադրության վատթարացումը: Ինչպես պարզաբանել Է ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, «իրադրության վատթարացում ասելով մեր եվրոպացի գործընկերները նկատի ունեն երկրի նախկին ղեկավարների կալանքները, որոնք Միխեիլ Սահակաշվիլու մերձավորներն են եւ որոնց այժմ մեղադրում են բավականին լուրջ խախտումների մեջ՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների մեջ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը նաեւ որոշում Է կայացրել նստաշրջանում չքննարկել «Իրանում կրոնական հետապնդումների» թեման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում