Ինքնուս ռուս նկարչուհին մատիտով գերիրական կտավներ է ստեղծում, որոնք գրեթե անհնար է տարբերել լուսանկարներից
23/12/2019 18:20
Նմանատիպ
Մոսկվայաբնակ նկարչուհի Ալյոնա Լիտվինը բացառիկ տաղանդի շնորհիվ կարողանում է գունավոր մատիտներով գերիրական պատկերներ ստեղծել, որոնք առաջին հայացքից հնարավոր չէ տարբեր որակյալ լուսանկարներից:
Ինչպես նշում է Oddity Central-ը, ուսումնասիրելով նրա տպավորիչ աշխատանքները՝ դժվար է հավատալ, որ Լիտվինը մասնագիտական կրթություն չունի և ինքնուս է: Նա նկարչությամբ է զբաղվում վերջին ութ տարվա ընթացքում:
Արվեստագետը պատմել է, որ մեկ նկարն ավարտին հասցնելու համար իրենից պահանջվում է մինչև տասն օր:
Լիտվինն իր աշխատանքներով կիսվում է Instagram-ում, որտեղ ունի 165 000 հետևորդ: Ի դեպ, նրանցից շատերը դժվարությամբ են հավատում, որ այդ պատկերներն իսկապես մատիտով են նկարված:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում