AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Ինչու է բախտի քմահաճույքին թողնված «Թռչունյան տուն» մանկատան սաները

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին և սոցապնախարար Զարուհի Բաթոյանին:

Նշենք, որ սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, այս տարվա հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Բայց պարզվում է, որ բարերարի կողմից ֆինանսավորումը դադարեցնելն ավելի խորը պատճառներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնել մանկատան ներսում տիրող իրավիճակից: Մեր տեղեկություններով` անհատ բարերարները մանկատան սաների կողմից նամակներ են ստացել այն մասին, որ ղեկավարությունը որևէ բան չի տվել իրենց, անգամ հիգիենիկ պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, շամպուն և այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ երեխաներին չեն տվել միրգ՝ կիվի, նարինջ, խնձոր, շոկոլադ, կոնֆետ, հալվա: Ի դեպ, նշենք, որ անհատ բարերարները իրենց հետ տարել են նաև շոգեխաշած պահածոյացված տավարի միս, խտացրած կաթ, որոնցից ևս երեխաները չեն օգտվել, փոխարենը երեխաներին կերակրում են ճաշեր, որի մեջ ջուր է և մակարոն՝ առանց կանաչու, փլավ՝ կիսաթթված կաղամբով:

«Ժողովուրդ» օրաթերթը, լինելով մանկատանը, ավելի սարսափելի պատկերի ականատես եղավ. երբ շրջեցինք մանկատան զուգարաններով, բաղնիքներով, տեսանք, որ լվացարանների մոտ օճառներ չկային. եթե կային, ապա հին, տարօրինակ գույն ունեցող, կտրտված, և սա այն դեպքում, երբ անհատ բարերարները լիտրերով հեղուկ օճառ էին ուղարկել: Իսկ բաղնիքներում չկային շամպուններ, օճառներ, ցնցուղը կոտրված էր: Զրույցի ընթացքում մանկատան աղջիկները պատմեցին, որ երկար ժամանակ է, ինչ ցնցուղը կոտրված է, և տնտեսվարը, որը մանկատան տնօրենի եղբայրն է, չի վերանորոգում: Ստիպված աղջիկները լողանում են ծորակից հոսող ջրով՝ կիսանստած վիճակում` նայած` ով ինչ ելք կգտնի այդ պահին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս
Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել «Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել «Իրավունք». Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին «Ժողովուրդ»․ Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի «Հրապարակ». ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին «Փաստ». Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են «Փաստ». Կկայանա՞ «Մարտի 1-ի» երթը «Իրատես». Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում «Հրապարակ». Փաշինյանն ընդլայնում է Կառավարության հաստիքացուցակը «Փաստ». Եվս մեկ ռիսկային նախագիծ իշխանության կողմից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 28 Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan