«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցւոմ տեղեկարցեց նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը՝ ապօրինի ճանաչել Թավադյանի ձերբակալությունը:

«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով, բավարարել է քննիչի միջնորդությունը: Որոշել է պարոն Թավադյանին երկու ամսով կալանավորել: Միանշանակ բողոքարկելու ենք, հայտարարությամբ հանդես կգանք, կտեղեկացնենք, հիմա կտեղափոխվի ձերբակալվածների պահման վայր, այնուհետև կալանավայր, դեռ հայտնի չէ, թե որ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է Արմեն Թավադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում