Անհրաժեշտության դեպքում ասուլիս կհրավիրենք. Հրայր Թովմասյանի փաստաբան

Անհրաժեշտության դեպքում ասուլիս կհրավիրենք. Հրայր Թովմասյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Հրայր Թովմասյանն ամեն ինչ ասել է, ավելացնելու բան չունենք: Այս մասին լրագրողներին հայտնեց Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Անհրաժեշտության դեպքում մենք մամուլի ասուլիս կհրավիրենք, լրացուցիչ մեկնաբանություններ կտանք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում