«Սիրիայի բարեկամների»` Դոհայում ընդունված որոշումը կձգձգի հակամարտությունը. Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 24-ին հայտարարել Է, որ «Սիրիայի բարեկամների» խմբի՝ Դոհայում ընդունված որոշումները, որոնցից մեկն Էլ ապստամբներին զենք մատակարարելու որոշումն Է, կհանգեցնի հակամարտության ձգձգման եւ Էլ ավելի մեծ արյունահեղության, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի 21-ին Քատարի մայրաքաղաքում տեղի Է ունեցել այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» խմբի սահմանափակ կազմով հերթական խորհրդակցությունը՝ 11 երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, տարածաշրջանի մի շարք պետություններ: Ընդունված որոշումների թվում Է Սիրիայի զինված արմատական ընդդիմությանը զենքի շտապ մատակարարումներ սկսելու մասին հայտարարությունը:

«Դոհայում ընդունված որոշումները շատ վտանգավոր են, որովհետեւ դրանց նպատակը հակամարտության ժամկետը երկարացնելն Է, արյունահեղության սաստկացումը»,-Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում նշել Է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմը:

Նա հավելել Է, որ ի վերջո զենքն ընկնում Է «Ան-Նուսրայի ճակատ» արմատական ահաբեկչական կազմակերպության զինյալների ձեռքը: «Ան-Նուսրայի ճակատ»-ը մեծ տարածում Է ստացել, «Սիրիայի ազատ բանակի» մի շարք ստորաբաժանումներ միացել են նրան»,-ասել Է ալ-Մուալեմը:

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 24-ին հայտարարել Է, որ»Սիրիայի բարեկամների» խմբի որոշումները, այդ թվում՝ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու մասին, հակասում են շուտափույթ քաղաքական կարգավորման խնդիրներին:

«Դոհայում արված հայտարարությունները եւ Սիրիայի Արաբական Հանրապետության ընդդիմությանը, ըստ Էության, անսահմանափակ ռազմական աջակցություն ցուցաբերելու արդեն գործնականում իրականացվող մտադրությունները, ամբողջովին հակասում են Սիրիայի իրադրության շուտափույթ քաղաքական կարգավորման խնդիրներին»,-նշվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում