Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների մեծ մասն իրանցիներ են եղել

Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների մեծ մասն իրանցիներ են եղել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների մեծ մասն Իրանի քաղաքացիներ են եղել: Այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Իրանի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ ուկրաինական ուղևորատար օդանավ է կործանվել:

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին և դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո:

Իրանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ օդանավում եղել է 168 ուղևոր:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում