«Ժողովուրդ». Հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին. մահացած կալանավորի եղբայր
Նմանատիպ
«Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին:
«Գլխավոր դատախազին և արդարադատության, դատական համակարգին միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ. եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, և իմ այս հայտարարությունը ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին», – մեզ հետ զրույցում նշեց նա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում