Ինչու Իրանում կործանվեց ուկրաինական օդանավը
09/01/2020 18:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.am: Իրանում ուկրաինական օդանավի կործանման պատճառների մասով Ուկրաինայում քննարկում է 7 վարկած, որոնցից 4-ի մասին բարձրաձայնվել է, 3-ը գաղտնի են: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
Վթարի պատճառների հիմնական վարկածը դեռ չկա: Դանիլովի խոսքերով, պետք է շատ զգույշ գործել. «Մենք հիմա աշխատում ենք իրանական կողմի հետ, որպեսզի մաքսիմալ հասանելիություն ունենանք: Դեպքի վայրում ևս աշխատողներ կան»:
Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ միջադեպի քննությամբ զբաղվում են լավագույն մասնագետները, որոնք կան երկրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում