Ֆիլիպիններում ժայթքել է Թաալ հրաբուխը. ժայթքումն ուղեկցվել է տպավորիչ կայծակով (լուսանկարներ)

Ֆիլիպիններում ժայթքել է Թաալ հրաբուխը. ժայթքումն ուղեկցվել է տպավորիչ կայծակով (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող Թաալ հրաբուխը մոխրի և փոշու 15 կմ բարձրությամբ սյուն արտանետելուց հետո շիկացած լավա է ժայթքել, հայտնում է The Guardian-ը:

Նշվում է, որ ժայթքումն առավել տպավորիչ են դարձրել հզոր կայծակները, որոնք խոցել են մոխրի և փոշու ահռելի ամպերը՝ դրանք լուսավորելով գիշերային երկնակամարում:

Ստեղծված իրավիճակում իշխանությունները կարգադրել են փակել Մանիլայի միջազգային օդանավակայանը, գրասենյակներն ու դպրոցները:

Վտանգի գոտում գտնվող 8000 բնակիչ տարհանվել է և տեղափոխվել 38 ժամանակավոր ապաստարան:

Իշխանությունները պատրաստվում են տագնապի բարձրագույն` 5-րդ աստիճան հայտարարել:

Թաալը Ֆիլիպինների ամենաակտիվ հրաբուխներից է, որը գտնվում է Մանիլայից 45 կմ հեռավորության վրա՝ լճի կենտրոնում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում