AM | RU
USD
EUR
RUB

Ռուստամ Բադասյանը մեղադրվո՞ւմ է կոռուպցիայի մեջ. ԱՀԽ հայտարարություն

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Analitik.amԱզգային Հակակոռուպցիոն Խորհուրդը (այսուհետ՝ ԱՀ Խորհուրդ) նախնական ուսումնասիրության է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի հաղորդումն այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր լիազորություններն իրականացնելիս կատարել է այնպիսի արարք, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն միտված գործողություններ, ինչն էլ առաջացրել է շահերի բախում՝ արգելված «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային հակակոռուպցիոն խորհրդից:

Մասնավորապես, իր հաղորդմամբ Ն․Մալյանը հայտել է երեք հանգամանք, որոնք էլ ենթակա են նախնական ուսումնասիրության․

1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավելևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է անձի` նախարար դառնալուց հետո և ոչ թե առաջ։

2) «ԱԺ-ում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսը այլ վճարովի աշխատանք է։

3) Երբ առանց մրցութային կարգի պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսևորում է. կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։

ԱՀ Խորհրդի կողմից նախնական ուսումնասիրության ընթացքում Ն․Մալյանի կողմից բարձրացված հարցերը համակողմանի ուսումնասիրվել են բացահայտման ենթակա հետևյալ հանգամանքների շրջանակներում․

1․ արդյո՞ք ՀՀ արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը) նախարարի նշանակվելուց հետո սկսել է զբաղվել ձեռնարկատիրական այնպիսի գործունեությամբ, որն առնչվում է նախարարի համակարգման ոլորտին:

Պարզվել է․

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), Ռ․Բադասյանի հանրային պաշտոնում նշանակվելուց հետո, այլ անձի հետ համատեղ, հիմնադրել է առևտրային ընկերություն, որի հիմնադրման պահից մինչ օրս, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, ղեկավարել է այդ ընկերությունը: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ:

Արդյո՞ք արդարադատության նախարար Ռ․Բադասյանի հետ փոխկապակցված անձ Տաթևիկ Սարգսյանը միաժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ աշխատակազմում և առևտրային ընկերությունում` միաժամանակ վարձատրվելով երկու գործատուներից:
Պարզվել է․

Արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում (ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ), միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաև այդ ընկերությունից:

Արդյո՞ք Տաթևիկ Սարգսյանն ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի:

Պարզվել է․

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը) ՀՀ ԱԺ աշխատակազմում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի:

Քննությունը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացնելու համար Խորհուրդը բոլոր շահագրգիռ անձանց և մարմիններից սկսել է հավաքել անհրաժեշտ տեղեկություններ և դիրքորոշումներ: Այդ նպատակով իրականացվում են բազմաթիվ հարցումներ և անհրաժեշտ այլ գործողություններ:

Ծանուցում: Սույն եզրակացությունը կազմվել է Խորհրդի կողմից իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով, ուստի դրանք վերջնական չեն և չեն հավակնում դիտարկվել որպես վերջնական հաստատված հանգամանքներ: Այնուամենայնիվ, եզրակացության այն հանգամանքները, որոնք արձանագրված են «հաստատված» եզրույթով, համարվում են արդեն իսկ հաստատված հանգամանքներ:

Լրահոս
«Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել «Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել «Իրավունք». Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին «Ժողովուրդ»․ Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի «Հրապարակ». ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին «Փաստ». Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են «Փաստ». Կկայանա՞ «Մարտի 1-ի» երթը «Իրատես». Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում «Հրապարակ». Փաշինյանն ընդլայնում է Կառավարության հաստիքացուցակը «Փաստ». Եվս մեկ ռիսկային նախագիծ իշխանության կողմից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 28 Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի 7 մարդ ովքեր մեր բոլորի պետությունը վեր դասեցին փողից ու ցմահ թոշակի գայթակղիչ առաջարկից Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին Հռոմի պապը հիվանդացել է նախօրեին կորոնավիրուսով մարդկանց աջակցություն հայտնելուց հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Կորոնան» ադրբեջանում ծաղկունք է ապրում. 100 մահ կա՞
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan