Հասան Ռոհանի. Թեհրանում ինքնաթիռի խոցումն «աններելի սխալ է»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Իրանում ձերբակալվել են Թեհրանում Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի պատահական խոցման գործում ներգրավված անձինք։ Այս մասին հայտնել է Իրանի դատական համակարգի մամլո խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ հայտարարել է, որ ինքնաթիռի խոցումը «աններելի սխալ է» և Իրանը պատժելու է բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի պատահական խոցման համար։
Ինչպես գրում է reuters-ը, նախագահ Հասան Ռոհանին այսօր հեռուստատեսային ելույթում նաև ասել է, որ «ողբերգական իրադարձությունը» մանրամասնորեն հետաքննվելու է:
«Դա աններելի սխալ էր … մեկ մարդ չի կարող լինել միայն պատասխանատու ինքնաթիռի վթարի համար», – ասել է Ռոհանին ու հավելել, որ «պետք է հավաստիացնենք մարդկանց, որ դա այլևս տեղի չի ունենա»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում