AM | RU
USD
EUR
RUB

Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է հնարավոր լինելու թոզ փչել մարդկանց աչքերին

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ,  Facebook: Մարդկային հարաբերություններում միշտ գոյություն է ունեցել ավանդույթի ուժով ձևավորված փախադարձ հարգանք, ընտանեկան և կրթական դաստիարակություն, հասարակական նորմեր, որոնք թույլ չեն տվել անցնել սահմանները:

Պատկերացրեք սոցիալական ցանցերը բոլորին հասանելի լինեին օրինակ 2000 ական թվերին, և դրանցում տեղ գտներ հայհոյախառն գրառում: Այդ տարիներին հրապարակային հայհոյանք կամ վիրավորական միտք գրողները կդիտվեին որպես հոգեկան հիվանդներ, փողոցային վարքի տեր և ամոթանքների ու պարսավանքների ներքո դուրս կշպրտվեին ցանկացած հարթակից: Որովհետև անկախ լավ ու վատ հարաբերություններից՝ մարդիկ ցանկանում են մաքուր պահել միմյանց հետ շփման կուլտուրան:

Իշխանափոխության ընթացքում քաղաքացու կեցվածքը՝ կազմակերպիչների կողմից թելադրված էր պրագմատիկ արկածախնդրությամբ, այսինքն փողոցներ փակելով, շերեփներ թակելով, վիրտուալ թաղումներ կազմակերպելով, սոցցանցերում հայհոյանքներ ու կեղծիք տարածելով, դըմփ, դըմփ հու անելով և այլն: Դրանով քաղաքացին «որոշիչ» դարձավ իշխանափոխության գործում:

Իսկ ի՞նչ դեր ունի քաղաքացին հիմա, և ինչպե՞ս պետք է մասնակցի հասարակական հարաբերություններին: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ պահանջատեր է, իրավունք ունի բարձրացնելու և իշխանություններից պահանջելու ցանկացած հարցի լուծում: Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ է գիտակցում և վախենում է հենց դրանից: Մարդիկ հանդիպումներում սկսել են երեսով տալ, որ քեզ համար քայլել ու փողոց ենք փակել՝ ինչին Փաշինյանն արդեն խուսափողական է անդրադառնում, ասելով, որ իր համար չեն փողոցներ փակել:

Նախկին իշխանությունների ներկայացուցիչների աղմկահարույց ձերբակալությունները, նրանց հասցեին հնչեցված ու չապացուցված հրապարակային մեղադրանքները, լավ կյանքի մասին իշխանական լուսաբանումները, պարբերաբար թողարկվող լայվերը, ցուցադրական զբոսանքները, թատրոններ ու սրաճարաններ այցելությունները, վիճակագրական ֆանտաստիկ ցուցանիշների հրապարակումները, կառավարության ֆեյքային գովասանքների «ահռելի աշխատանքը» և այլ տեխնոլոգիաներ արագ սպառում են իրենց ազդեցությունը:

Հիմա էլ անցել են թեթև տեսարանների խաղարկմանը՝ այսինքն կենցաղային հարցերից մինչև կառավարության նիստում քննարկման ոչ ենթակա տարբեր դրվագների հանրայնացմանը: Ո՞վ գիտի, վաղն ինչ մեկօրյա թեմա կլինի մեր հայհոյախառն վիրտուալ հարաբերություններում: Եվ այդպես ամեն օր:

Ի՞նչ ենք մենք անում այսօր, ի նկատի ունեմ մենք բոլորս միասին, այդ թվում նաև սփյուռքը:
Ռուսները լավ խոսք ունեն՝ նման դեպքերում ասում են «Балуемся».

Քաղաքական հարաբերությունները զրոյացված են, գոյություն չունի ներքաղաքական դիսկուրս (այն չկա նաև իշխանության ներսում, և նրանց միջև քննարկումները ևս վերածվում են վիրավորական խոսքի):

Քաղաքական օրակարգ, որը բխում է մեր պետության երկարաժամկետ անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ուղակի բացակայում է:

Հարցազրույցային կամ միտինգային հայտարարություններից բացի այլ արտաքին քաղաքական միտք կամ մտահաղացում գոյություն չունի:

Տնտեսական կյանքն այնքան է լավացել, որ անցել ենք Ադրբեջանին ու Վրաստանին, բայց հետո պարզվեց, որ չենք անցել (ափսոս իհարկ, լավ կլիներ անցած լինեինք): Իսկ ներդրումներն այնքան են շատացել, որ նույնիսկ կառավարությունն է ներդրում անում Ռայանէյր կոչվող օտար լոուքոսթերի բիզնեսի մեջ:

Դատական համակարգն այնքան է անկախացել, որ այսքան փորձարարական բռնաճշումներից հետո ՍԴ անդամներն «աներեսի պես» դեռ հրաժարական չեն տվել, ու հանուն սահմանադրության շարունակում են դիմադրել: Մյուս դատարանների ու դատավորների մասին խոսք անգամ չկա՝ նրանք ևս ազատագրվել են հանրապետականների լծից ու հիմա աջ ու ձախ պատրաստ են կալանավորել:

Սոցիակական հարցերում գտնվել է հեշտ բանաձև՝ կրճատել կամ փակել-գումարը տնտեսել-հետո բաժանել մյուսների վրա (փակելու համար դեռ շատ հիմնարկներ կգտնվի):

Արտագաղթը թարսի պես ներգաղթի չի վերածվում:

Պատերազմի վտանգն էլ ինչպես եղել է, այնպես շարունակում է գոյություն ունենալ:

…Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է հնարավոր լինելու թոզ փչել մարդկանց աչքերին, մանիպուլացնել նրանց գիտակցությունը, խաբկանքի և պատրանքի մթնոլորտն անընդհատ թարմացնել նոր երևակայություններով, փոքրիկ ձեռքբերումները խոշոր նվաճումների տեղ վաճառելով:

Եվ ինչների՞ս է պետք մարդկային հարաբերությունները փչացնող, կեղծող, աղավաղող, թունավորող սոցիալական այս միջավայրը, որի միակ նպատակը հասարակության բաժանումն է: Մի՞թե մարդիկ այնքան են թուլացել ու ինքնուրույն մտածելակերպից զրկվել, որ հայհոյող սոցցանցերը պետք է նրանց համար կարծիքներ ձևավորեն:

Ես վստահ եմ, որ ռացիոնալ մտածող ու պարկեշտ մարդիկ մեր հասարակության մեջ շատ են և դա ապագայի երաշխիքն է:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Լրահոս
Թե բա, զգուշացիր օլիգարխի թիկնազորից (լուրջ չի տղերք) «Երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա. մեկ-երկու գրիչ էլ ցույց տա՝ մեկ ամիս էլ չի ձգի». Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Խնդիրը լուծելու համար Պուտինը կառավարությանը մեկ ամիս ժամանակ է տվել Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է Մարդ, ով լույս է ճառագում Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիի օդանավակայանում կորոնովիրուսի հետ կապված հետազոտություններ են անցկացվում Արման Թաթոյան. Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԳՆ. Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել և պարգևաբաշխություն կայացել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan