Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը

Բրիտանացին գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ օգտագործելով մաշված ջինսե հագուստը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Բրիտանացի Իեն Բերին մաշված ջինսերը դեն նետելու փոխարեն որոշել է դրանցից արվեստի գործեր ստեղծել, գրում է odditycentral.com-ը՝ ներկայացնելով տաղանդաշատ բրիտանացու աշխատանքները:

Դենիմու կեղծանվան ներքո ստեղծագործող Բերիի՝ դենիմից ստեղծված աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել: Շատերին մաշված դենիմն արվեստում կիրառելու գաղափարը հաջողված է թվում:

«6-7 տարի առաջ մայրս զանգահարեց և ասաց, որ մաքրում է սենյակս ու ցանկանում է իրերս կարգի բերել: Երբ վերցրի առանձնացված հին ջինսերը, նկատեցի՝ որքան հետաքրքիր երանգներ ունեն կտորի գույները: Ես որոշեցի դրանք դեն չնետել ու որոշ ժամանակ անց սկսեցի ստեղծագործել»,- պատմել է հեղինակը:

Արդյունքում Բերին թողել է հիմնական աշխատանքն ու սկսել արվեստով զբաղվել: Այժմ նրա կտավները ցուցադրվում են տարբեր քաղաքներում, ինչպես նաև ձեռք են բերվում մասնավոր հավաքորդների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում