Լոս Անջելեսի հայկական համայնքը կարող է դառնալ տարածքի հզորագույն ընտրազանգվածը. City Watch

ԱՄՆ Լոս Անջելեսի հայկական համայնքը լուրջ հեռանկարներ ունի դառնալու տարածքի հզորագույն ընտրազանգվածը, որի դիրքորոշումը կարող է վճռորոշ դեր ունենալ տեղական և ազգային ընտրությունների ելքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է Լոս Անջելեսի City Watch տեղեկատվական կայքը:

«Շատերի համար Լոս Անջելեսի կես միլիոն հայ բնակչությունը «ոսկու հանք» է դիտվում ընտրությունների ժամանակ, որն էական ազդեցություն կարող է ունենալ տեղական ընտրությունների ելքի վրա»,- գրում է պարբերականը:

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ինչպես նաև առաջիկայում ԱՄՆ-ում սպասվում են տեղական, պետական և ազգային կարևոր ընտրություններ: Սեփական ուժերի և կարողությունների ճիշտ մոբիլիզացման շնորհիվ, այն է’ համայնքի կազմակերպում, ընտրողների գրանցում, հայ համայնքը հնարավորություն ունի ազդելու ԱՄՆ Կոնգրեսի կամ նախագահի վրա’ հայերին առնչվող առանցքային հարցերի լուծման գործում, մասնավորապես’ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի լուծման վրա’ հիմնված հայ բնակչության ինքնորոշման իրավունքի վրա:

Սակայն լուրջ խոչընդոտ է ամերիկահայության շրջանում առկա մասնատվածությունը: «Լոս Անջելեսում և նրա սահմաններից դուրս հայկական համայնքները ներքին խմբավորումներ ունեն, ինչն ակնհայտորեն դրսևորվեց մայիսյան ընտրությունների ժամանակ: Ուստի կենտոնական խնդիրներն այն է, թե արդյոք հայկական խմբավորումները կկարողանան հաղթահարել իրենց միջև առկա տարաձայնությունները և անձնական շահերի բախումները հանուն ընդհանուր փոխհամագործակցության’ հօգուտ ազգային շահերի»,- պարզաբանում է կայքը:

Նշվում է, որ նախկինում հայաստանցի ներգաղթյալները ներգրավված չեն եղել քաղաքական և հասարակական կյանքին: Սա բացատրելի է նաև Խորհրդային Միության և ամերիկյան քաղաքական և հասարակական համակարգերի կառուցվածքային տարբերություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում