Արտաշես Հարությունյան․ Առաջին սեր

Արտաշես Հարությունյան․ Առաջին սեր

Անբիծ, մաքուր ձյունին վրա
Եթե կալյակ մ՚արյուն կաթի․
Ձյունն անբասիր՝ կսարսռա
Ճերմակության մեջ իր կաթի։

Ու ծաղիկ մը, աստըղ կարմիր,
Կծլի հոն, ճերմակին մեջ,
Վիրավոր է ձյունն անբասիր՝
Տաք ու խորունկ վերքով մ՚անշեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում