Ահազանգ` ՍԴ նախագահի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին
24/01/2020 10:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։
Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այն էլ՝ մեղադրանքի առաջադրումից շուրջ 25 օր անց։ Դա դեմ է թե՛ քրեդատավարական, թե՛ սահմանադրաիրավական և թե՛ քննչական-տակտիկական տրամաբանությանը։ Փոխարենը դա լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ։
Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում