Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլինա Վոզնյացկին ավարտեց կարիերան
24/01/2020 13:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ArmSport.am: Դանիացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլինա Վոզնյացկին Australian Open-ի երրորդ շրջանում պարտվել է Օնս Ժաբերին 5:7, 6:3, 5:7 հաշվով: Սա 29-ամյա թենիսիստուհու վերջին խաղն է դարձել կարիերայում:
15 տարվա պրոֆեսիոնալ թենիսիստուհու կարիերայի ընթացքում Վոզնյացկին հաղթել է Australian Open-2018-ում ու ևս 29 տիտղոս է նվաճել: Դանիացին երկու անգամ խաղացել է US Open-ի եզրափակչում: Նա 71 շաբաթ անցկացրել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում ու այս ցուցանիշով 9-րդ տեղն է գրավում պատմության մեջ:
Վոցնյացկին երկու անգամ մրցաշրջանն ավարտել է որպես առաջին ռակետ, 8 անգամ էլ եղել է Թոփ-10-ում: 11 տարի անընդմեջ (2008-2018) նա նվազագույնը մեկ տիտղոս է նվաճել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում