Հոր փո­րողն ին­քը կընկ­նի հո­րի մեջ, ցան­կա­պատ քան­դո­ղին կխայ­թի օ­ձը

Հոր փո­րողն ին­քը կընկ­նի հո­րի մեջ, ցան­կա­պատ քան­դո­ղին կխայ­թի օ­ձը

Ի­րենց իսկ գե­րեզ­մա­նի հո­րը փո­րող աչ­քա­ծակ օ­ձահ­մա­նե­րը բա­նից ան­տե­ղյակ դեռ փո­րում են պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը և քան­դում ող­ջա­խո­հու­թյան ցան­կա­պա­տը:
Իսկ այդ ըն­թաց­քում Ժո­ղո­վո­ղը, նույն ին­քը` Սո­ղո­մոն Ի­մաս­տու­նը, ում տա­ճա­րը փոր­ձում են վե­րա­կանգ­նել բո­լոր չա­լա­րող­նե­րը, շա­րու­նա­կում է. «Քար հա­նո­ղին քա­րը վնաս կտա, փայտ ճեղ­քո­ղին փայ­տից վտանգ կգա»:

Հի­մա փո­րում են մեր պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը և հեր­թով հա­նում են չորս ան­կյու­նա­քա­րե­րը: Մե­րօ­րյա ներ­քին ե­րիտ­թուր­քե­րը ի­րենց պա­պե­րի ծա­նոթ ձե­ռագ­րով և փորձ­ված ծրագ­րով զի­նա­թա­փում են հա­յին, ար­մա­տա­խիլ-տե­ղա­հան են ա­նում, «սպի­տակ», չէ՛, մոխ­րա­գու՜յն ե­ղեռն են ա­նում: «Այն ժա­մա­նակ, ե­թե մե­կը ձեզ ա­սի՝ ա­հա՛ Քրիս­տո­սը այս­տեղ է կամ այն­տեղ, չհա­վա­տաք նրան. ո­րով­հետև սուտ քրիս­տոս­ներ և սուտ մար­գա­րե­ներ պի­տի ել­նեն և մե­ծա­մեծ նշան­ներ ու զար­մա­նա­լի գոր­ծեր պի­տի ցույց տան՝ Աստ­ծու ընտ­րյալ­նե­րին ան­գամ մո­լո­րեց­նե­լու աս­տի­ճան, ե­թե հնար լի­նի» (Մատթ. 24; 23-24):

Մենք, կար­ծես թե, ստա­ցանք մեր «մե­սիա­յին». չխաբ­վենք նրա` «Հի­սուս Քրիս­տո­սի պես» ձևա­կերպ­մա­նը, նա ի­րեն չի նմա­նեց­նում, այլ հենց նույ­նաց­նում է Տի­րոջ հետ, ին­չը չեն խի­զա­խել ա­նել ան­գամ Նրան կրն­կա­կոխ հետևող խո­նարհ հո­գի­նե­րը: Այ­սօր ար­դեն ա­մե­նա­հե­տին սպա­ռո­ղը հաս­կա­նում է, որ ի­րեն խա­բել են, և ազ­գի հա­մար մտա­հոգ մարդ­կանց, մաս­նա­գետ­նե­րի, մտա­վո­րա­կան­նե­րի խոս­քը հաս­նում է լսող ա­կանջ­նե­րի: Այժմ հնա­րա­վոր կլի­նի՞ «ընտ­րյալ­նե­րին» մո­լո­րեց­նել: Ամ­բողջ աշ­խար­հում ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րը մարդ ա­րա­րա­ծի հան­դեպ նպա­տա­կա­յին ծաղր են, ստո­րա­ցում, նսե­մա­ցում, մարդ տե­սա­կի բնաջն­ջում ու ոչն­չա­ցում: Եվ բնավ էլ զար­մա­նա­լի չէ, որ այդ ա­մե­նը կա­տար­վում է «սի­րո, հա­մե­րաշ­խու­թյան, մար­դա­սի­րու­թյան, հա­կա­մարդ­կա­յին, կո­ռուպ­ցիոն ռե­ժիմ­նե­րի մերժ­ման, մար­դու, մաս­նա­վո­րա­պես` կա­նանց և ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մարդ­կու­թյա­նը թշ­վա­ռու­թյու­նից փր­կե­լու վեհ» գա­ղա­փար­նե­րի տար­փող­մամբ…

Եվ ոչն­չաց­վում է մարդ­կա­յին գե­նը պատ­վաս­տում­նե­րի մի­ջո­ցով, գե­նե­տի­կո­րեն ձևա­փոխ­ված սնն­դի մի­ջո­ցով, հո­գե­խան­գար­մունք հա­րու­ցող զա­նա­զան են­թամ­շա­կույթ­նե­րի խևա­գա­լա­րում­նե­րի ու վայ­րա­հա­չե­րի մի­ջո­ցով, մարդ­կա­յին գլ­խում առ­կա աղ­քա­տու­թյու­նը գլ­խի պա­րու­նա­կու­թյու­նը պար­պե­լով կամ հենց գլ­խա­տե­լով հաղ­թա­հա­րե­լու մի­ջո­ցով, մար­դա­կեր մար­դու ա­րյուն­ռուշտ քիմ­քին հա­ճե­լի մար­դու մա­տուց­ման նոր` աս­ֆալ­տին փռ­ված կամ պա­տե­րին ծեփ­ված ձևա­չափ ա­ռա­ջար­կե­լու մի­ջո­ցով…

Եվ ոչն­չաց­վում է մար­դու պատ­մու­թյու­նը քրիս­տո­նեա­կան ան­զու­գա­կան քա­ղա­քակր­թու­թյան հետևո­ղա­կան ար­ժեզ­րկ­ման և այ­լա­փոխ­ման մի­ջո­ցով, ի­րա­գործ­վում է մարդ տե­սա­կի դի­մազր­կու­մը մշա­կու­թա­յին խե­ղում­նե­րի, ար­վես­տա­գի­տա­կան ծե­փում­նե­րի ու սվա­ղու­մե­րի մի­ջո­ցով, «հա­մաշ­խար­հա­յին, հա­մա­մարդ­կա­յին, մի­ջազ­գա­յին» հոր­ջորջ­վող այ­լա­զան հաս­տա­տու­թյուն­նե­րի, նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի և պար­տա­վո­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով… Կհա­ջող­վի՞ մո­լո­րեց­նել ընտ­րյալ­նե­րին. «ո­րով­հետև կա­ցինն ա­հա ծա­ռե­րի ար­մա­տին է դր­ված: Ա­մեն ծառ, որ բա­րի պտուղ չի տա, կտր­վում և կրակն է գց­վում» (Մատթ. 3;10): Այն, ինչ կա­տար­վում է, ծա­ռա­հա­տու՞մ է, թե՞ է­տում: Ո՞րն է մեր պտու­ղը, որ­քա՞ն է մեր բեր­քը:

Քան­դում են պե­տու­թյուն­նե­րի պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը, հա­նում են ան­կյու­նա­քա­րե­րը, որ­պես­զի իբր նոր հա­սա­րա­կարգ հաս­տա­տեն և «Սո­ղո­մո­նի տա­ճա­րը» վե­րա­կանգ­նեն: Ի­րա­կա­նում վե­րա­կա­ռու­ցում են բա­բե­լո­նյան աշ­տա­րա­կը և վե­րա­հաս­տա­տում են Բե­լի բռ­նա­կա­լու­թյու­նը: Հնար կլի­նի՞ մո­լո­րեց­նել ընտ­րյալ­նե­րին: Շար­քա­յին սպա­ռո­ղին` մի­գու­ցե, բայց ոչ` բա­նա­կան մար­դուն, մտա­վո­րա­կա­նին: Իսկ ին­չու՞ է չա­րը նեն­գում ու մո­լո­րեց­նում, ո­րով­հետև նա մար­դուն տա­նում է դե­պի կոր­ծա­նում: Ո՞վ ու­ղիղ ճա­նա­պար­հով ինք­նա­կամ կգ­նա դե­պի կո­րուստ, սա­կայն հո­ժա­րա­կամ գնում են զար­տու­ղի ու ո­լոր-մո­լոր ճա­նա­պարհ­նե­րով, ո­րոնք բո­լո­րը նույն տեղն են տա­նում: Եր­թու­ղին նույնն է ու ան­խա­փան, մար­դու ու­շադ­րու­թյունն է միայն շեղ­վում, զգո­նու­թյու­նը` բթաց­վում, ճա­նա­պար­հա­յին նշան­նե­րը` խար­դա­խում, եր­թու­ղա­յի­նի մո­գա­կան լո­սա­մուտ­նե­րից ներ­կա­յաց­վող տե­սա­րան­նե­րը` պատ­րում:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում