Բրազիլացի թենիսիստը ցմահ որակազրկվել է
25/01/2020 17:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Աշխարհի նախկին 69-րդ ռակետ Ժոաու Սոուզան՝ պայմանավորված խաղերի մեղադրանքով ցմահ որակազրկվել է: Այս մասին հայտնում է Armsport-ը` վկայակոչելով TIU-ին:
Նշվում է՝ տեղի ունեցած հետաքննության արդյունքում ապացուցվել է, որ 2015-2019 թվականներին Սոուզան պայմանավորված հանդիպումներ է անցկացրել և մասնակցել է այլ թենիսիստներին այդ ամենում ընդգրկելու գործում: Բացի այդ, բրազիլացին նաև տուգանվել է 200.000 եվրոյով:
Հիշեցնենք, որ Սոուզան 2019-ին ժամանակավորապես հեռացվել էր մրցումներից, քանի դեռ չէր ավարտվել հետաքննությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում