ՄՅՈւ-ն ցանկանում է ամռանը վերադարձնել Սանչեսին
28/01/2020 13:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հույսը դնում է հարձակվող Ալեքսիս Սանչեսի վրա, ով վարձավճարով հանդես է գալիս «Ինտերի» կազմում: Այդ մասին հայտնում է Dailystar-ը։
Ըստ աղբյուրի՝ Վուդվորդը չի պատրաստվում թույլ տալ չիլիացուն հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և մտադիր է նրան ևս մեկ հնարավորություն տալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Հիշեցնենք, որ մանկունյանցիները չեն կարողանա վերադարձնել Սանչեսին ձմռանը, քանի որ միլանյան ակումբի հետ պայմանագրում վարձակալության վաղաժամկետ դադարեցման մասին որևէ դրույթ չկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում