«Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը

«Օսկարի» հավակնորդների խմբակային լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Համացանցում է հայտնվել «Օսկար» մրցանակի հավակնորդների ավանդական լուսանկարը: Այն հրապարակվել է Ամերիկյան կինոակադեմիայի Թվիթերում: kulturomania.ru-ի հաղորդմամբ, լուսանկարն արված է Loews հյուրանոցի դահլիճում: Լուսանկարում շուրջ 150 մարդ կա:

Լուսանկարում կարելի է տեսնել Քվենտին Տարանտինոյին, Սեմ Մենդեսին, Լեոնարդո Դի Կապրիոյին, Ֆլորենս Պյուին և Հոլիվուդի այլ աստղերին:

«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում