Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարը ժամանել է Բաքու

Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության փոխնախարար Էնդրյու Մարիսոնը հունիսի 25-ին ժամանել է Բաքու: Նրան արդեն հյուրընկալել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ընդլայնման հարցերն ու տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում