Այս հոլովակը պարզապես տեղեկատվական մանիպուլյացիա է և սադրանք. Տիգրան Աթանեսյան

Այս հոլովակը պարզապես տեղեկատվական մանիպուլյացիա է և սադրանք. Տիգրան Աթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Որպես Նորայր Փանոսյանի պաշտպան, հայտարարում եմ, որ այս հոլովակը պարզապես տեղեկատվական մանիպուլյացիա է և սադրանք:

Ցավում եմ, որ այն տարածվում է ՀՔԾ-ի կողմից Հանրային հեռուստատեսությամբ, էլ չասեմ, որ երկրի վարչապետի կողմից նման հոլովակ տարածելը ու մեկնաբանելը վկայում է կամ քրեական գործի ապօրինի ընթացքի ուղղակի ցուցումի առկայության մասին կամ էլ վարչապետը դարձել է «խաղալիք» իրավապահների ձեռքում:

Վաղուց ժամանակն է, որ վարչապետը ունենա ոլորտին տիրապետող խորհրդական կամ օգնական, որ չընկնի նման ծուղակների մեջ:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում