Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Հունվարի 31-ին մեր թիմը կմեկնի Իրան:

Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Ռուբեն Ալեքսանյանը / երկուսն էլ՝ + 109 կգ / Հակոբ Մկրտչյանը / 96 կգ /, և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / կմասնակցեն փետրվարի 2 – 4-ը Ռաշտ քաղաքում կայանալիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Հավաքականի մյուս անդամները տեղերում կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք ՀՀ առաջնությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում