Չկա համաձայնություն, բայց տեսանելի է արտաքին ճնշումը. Արմեն Մինասյան

Չկա համաձայնություն, բայց տեսանելի է արտաքին ճնշումը. Արմեն Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԱրտգործնախարարների հանդիպումներն ավարտվեցին, երկուսի մամուլի քարտուղարներն էլ հանդես եկան հրապարակային պարզաբանումներով։

Երկու հայտարարությունների տեքստերը կարելի էր համարել նույնական, եթե

-ադրբեջանական տարբերակում չհիշատակվեր հելսինկյան փաստաթղթին հղումով կարգավորման սկզբունքների ու տարրերի էլեմենտը, ինչը բացակայում է հայկական վերսիայում,

-հայկական տարբերակում չհիշատակվեր Արցախի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավվածության հանգամանքը, ինչը, բնականաբար, բացակայում է ադրբեջանական տարբերակում։

Այսպիսով՝ չկա համաձայնություն, բայց տեսանելի է արտաքին ճնշումը (թե չէ՝ ինչի պիտի երկու սուտկա գյալաջի անեին)։

Համաձայնության բացակայությունը ղարաբաղյան կոնֆլիկտում կարելի է համարել կոնստանտ, իսկ ահա արտաքին ճնշումը, ինչպես նաև դրսի խաղացողներին ֆռռացնելու հանգամանքը, փոփոխականներ են, որոնցով չափվում է էսկալացիայի ջերմությունը։

Իմ հասկանալով՝ ջերմությունը բարձրանում է, ու դա թեև քիչ, բայց կապ ունի կորոնավիրուսի հետ։

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում