Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գիրքը Քոբի Բրայանթի մահվան պատճառով

Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գիրքը Քոբի Բրայանթի մահվան պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Լեգենդար բրազիլացի արձակագիր և պոետ Պաուլո Կոելիոն ոչնչացրել է իր նոր գրքի սևագիր տարբերակը բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան պատճառով: kulturomania.ru-ի հաղորդմամբ, գրողը աշխատում էր գրքի վրա մարզիկի հետ համատեղ:

«Հենց նոր ես ոչնչացրեցի սևագիրը, քանի որ գիրքը կորցրել է իմաստը»,- ասել է Կոելիոն:

Նա և բասկետբոլիստն աշխատում էին մանկական գրքի վրա 2019 թ. օգոստոսից: Գիրքը պետք է օգներ աղքատ և անապահով ընտանիքներում ապրող երեխաներին՝ հաղթահարելու դժվարությունները:

Բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է հունվարի 26-ին ավիավթարից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում