Ինչպիսի տեսք են ունեցել հայ հանճարները երիտասարդ տարիքում

Ինչպիսի տեսք են ունեցել հայ հանճարները երիտասարդ տարիքում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Blognews.am: Մենք սովոր չենք նրանց այսպիսին տեսնել: Շատերին կարող եք անգամ չճանաչել: Սակայն փաստը մնում է փաստ, որ մեր կողմից շատ սիրված մեծանուն հայերը մի ժամանակ ևս, ինչպես բոլորը, երիտասարդ են եղել:

Պատկերացնու՞մ եք՝ մաեստրոն բեղեր է ունեցել: Չճանաչեցիք, այնպես չէ՞: Երիտասարդ տարիքում Արամ Խաչատրյանը կլորիկ դեմք է ունեցել, մոխրագույն վարսեր, լիքը շուրթեր:

Հայաստանի պատմության ամենահայտնի օպերային երգչուհին Գոհար Գասպարյանն է եղել: Նա կատարյալ ձայնի է տիրապետել, իսկ երիտասարդ տարիքում նաև վառ ու կենսուրախ գեղեցկուհի է եղել: Ցավոք սրտի այսօր դժվար է համացանցում գտնել նրա՝ երիտասարդ տարիների լուսանկարները:

Ինչպիսի՞նն ենք մենք հիշում Ավետիք Իսահակյանին: Տարեց տղամարդ՝ նման Մեֆիստոֆելեսին: Սակայն 20-րդ դարի սկզբին՝ թիֆլիսյան «Վերնատան» գոյության տարիներին, նա այսպիսի տեսք է ունեցել:

Իսկ ահա սա երիտասարդը Հայաստանի և Ռուսաստանի ապագա հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանն է: Հենց այս տեսքով է նա լքել հայրենի Դոնի Ռոստովը և ուղևորվել Մոսկվա՝ ուսանելու: Արդյոք գիտե՞ր նա, թե ինչպիսի մեծ ապագա է իրեն սպասվում:

Տեսեք, թե որքան էլեգանտ արտաքին է ունեցել Պարույր Սևակը: Նրա բանաստեղծական ջիղը յուրօրինակ էր. նա հեշտությամբ խաղում էր բառերի հետ՝ ստեղծելով և՛ ձևով, և՛ բովանդակությամբ գեղեցիկ բանաստեղծություններ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում