Կայացել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը

Կայացել է Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Այսօր՝ հունվարի 31-ին, տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 2019/20 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի «Ռեալ Սոսյեդադը», իսկ «Բարսելոնան» կհանդիպի «Ատլետիկին»:

Մրցաշարի այս փուլի հանդիպումները կանցկացվեն փետրվարի 4-ից 6-ը:

Իսպանիայի գավաթ: 1/4 եզրափակչի վիճակահանություն.

Ռեալ Մադրիդ – Ռեալ Սոսյեդադ

Ատլետիկ – Բարսելոնա

Գրանադա – Վալենսիա

Միրանդես – Վիլյառեալ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում