«Ադրբեջանական համայնք» հասկացություն չկա. դա ֆեյքային չգիտեմ ինչ է. Դավիթ Բաբայան

«Ադրբեջանական համայնք» հասկացություն չկա. դա ֆեյքային չգիտեմ ինչ է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: «Ադրբեջանական համայնք» հասկացություն չկա։ Եվ մեզ համար հստակ է, որ պիտի ամեն ինչ անենք, որ Ադրբեջանի այդ մանիպուլյացիաները՝ Արցախի Հանրապետությունը հավասարեցնել ինչ-որ ադրբեջանական կոչված համայնքի, որը ոչ քաղաքական, ոչ պետական, ոչ նույնիսկ հասարակական կազմակերպություն է, ֆեյքային չգիտեմ ինչ է և այդպիսի բան չի կարող տեղի ունենալ երբևիցե, որովհետև Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես պետություն տասնամյակներ և նրա կարգավիճակը որպես հակամարտող կողմ ֆիքսված է Մինսկի խմբի ու ԵԱՀԿ փաստաթղթերում, մասնավորապես, 1994 թվականի Բուդապեշտի որոշումներում։ Եվ հետևաբար, մեզ համար «ադրբեջանական համայնք » հասկացությունն անընդունելի է։

Կարող է ձևաչափը դառնա քառակո՞ղմ․ Արցախ-ադրբեջանական համայնք, Հայաստան -Ադրբեջան։

Իհարկե, ոչ. դա անհնարին է։ Արցախը կայացած պետություն է և մենք ինչպես կարող ենք մեզ հավասարեցնել ինչ-որ ֆեյքային մեկ-երկու հոգանոց ինչ-որ համայնքի հետ։

Բաքուն մշտապես այդ հարցը շահարկել է ու շահարկում է, նաև շանտաժի է ենթարկում տարածաշրջան այցելող համանախագահությանը, որպեսզի հանդիպումներ տեղի ունենան այդ համայնքի հետ։

Ինչ է նշանակում համայնք, կան Արցախի ու Ադրբեջանի քաղաքացիներ՝ անկախ իրենց ազգությունից։ «Համայք» հասկացություն չունենք, ոչ էլ ինքնավար կազմավորում ունենք Արցախի կազմում։ Մեզ համար նման հասկացություն գոյոթյուն չունի։ Եթե կան ադրբեջանցի բնակիչներ, որոնք ժամանակին եղել են Արցախի Հանրապետության կամ նախկին ԼՂԻՄ-ի քաղաքացիներ։ Հիմա սա այլ հարց է՝ փախստականներ, տեղահանվածներ, սա ուրիշ խնդիր է։ Բայց այն չի կարող միակողմանի կարգավորվել։

Մենք մշտապես ասում ենք, որ խնդիրը կարող է կարգավորվել առաջին հերթին՝ եթե կարգավորված են բոլոր քաղաքական խնդիրները։ Այսինքն՝ ոչ մի բաց հարց չպետք է մնա, երբ պետությունները՝ Արցախն ու Ադրբեջանն իրար ճանաչեն, սահմանները հստակեցվեն, ամեն, ամեն հարց լուծվի, նոր անդրադարձ կատարվի մարդասիրական հարցերին։

Չի կարող լինել ադրբեջանցիների վերադարձ Արցախ առանց հայերի՝ Ադրբեջան վերադարձի։

Ինչ վերաբերում է Մադրիդյան, այլ սկզբունքներին, չկա փաստաթուղթ, կան ինչ-որ հարցեր, որոնք բանակցվում են։ Էն, որ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականություն․․․ մենք կարո՞ղ ենք դրանից հրաժարվե՞լ, չէ, ստիպված էդ ապուշությունը քննարկում ենք, մեր հարցերն էլ հետը․․․ էս բանակցությունները սա են ու չի լինում, որ մենակ մեր հարցերը կարգավորենք, իրենք էլ իրենց խնդիրներն են դնում ու այդ հարցերի շուրջ, ստիպված՝ ընթանում են քննարկումներ, բայց դա չի նշանակում, որ ընդունելի է։

Վերջին խոսքը ժողովրդինն է և որևէ պարտադրանք չի կարող լինել։

Դավիթ ԲԱԲԱՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում