AM | RU
USD
EUR
RUB

Տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել. Բոստանջյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Գրեթե 2000-ին մոտ մեքենա բերվեց Հայաստան՝ պայմանավորված մաքսազերծման հետ կապված արտոնության հետ, բայց դա տնտեսության համար հավելյալ արժեք չստեղծեց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Բոստանջյանի խոսքով, բիզնեսի այդ տեսակը (մեքենաների ներկրում, խմբ.) 2020 թվականին ընդհանրապես չի լինի, ավելին, նրա խոսքով, ներկրված մեքենաներն այնքան խոցելի են դարձել, որ կարող է այս բիզնեսն ընդհանրապես շատ վատ անդրադառնա տնտեսության վրա։

«Մարդիկ, ովքեր ստիպված իբր իրենց համար բիզնես էին ստեղծել, որոշակի եկամուտներ ապահովելու կտրվածքով, այսօր կոտրած տաշտակի դիմաց են կանգնած բազմաթիվ առումներով՝ ինչպես մաքսազերծման և իրացման հարցում, այնպես էլ քաղաքում մեքենաների շարժի առումով։ Մեքենաների շարժման հնարավորություն չկա, գոյություն ունեցող փոքր թողունակության փողոցների պարագայում մենք ունենք ահավոր վիճակ։ Եվ խոշոր առումով հակված չեմ մեր տնտեսական անցուդարձը այդ տեսանկյունից նկարագրել»,- նշեց Բոստանջյանը։

Դիտարկմանը, որ 2019 թվականին եվրոպական երկրներից ներմուծված մեքենաների համար վճարված մաքսատուրքը տարեվերջին ներկայացվեց՝ որպես տնտեսական աճի ցուցանիշ, Բոստանջյանը նշեց, որ երևույթը սխալ տնտեսական քաղաքականության հետևանք է։

«Վիճակագրական տվյալների ամփոփման պարագայում 7.8 տոկոս տնտեսական աճը գրանցվեց, բայց աննախադեպ բառը տեղի-անտեղի չի կարելի գործածել, ամեն մի փռշտոցն աննախադեպ են համարում ու նախկինների համեմատ, կարծեք թե, համարվում է մեծ նվաճում։ Ստեղծվում է տպավորություն, որ նախկինում ընդհանրապես ոչինչ գոյություն չի ունեցել, հիմա ամեն մի շնչել-արտաշնչելը արդեն նվաճում է։ Խոշոր առումով էդ 7.8 տոկոսը գրանցվել է, բայց ես՝ որպես մասնագետ, էդ դիտակետից ասել եմ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշ է»,- նշեց Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով, ցանկացած զարգացում որակական առումով կառուցված է ՀՆԱ-ի վրա։ ՀՀ-ում այդ առումով դեռևս հաջողություն գրանցված չէ՝ անկախ այն հանգամանքից, որ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 9 տոկոս աճ. «Էնտեղ գրված է, որ 4.2 տոկոս գյուղատնտեսության անկում ունենք, ծառայությունների ոլորտը՝ 15 տոկոս։ Տարվա սկզբին մենք հանքարդյունաբերության ոլորտում անկում ունեինք, մինչև իշխանափոխությունը, պայմանավորված մի շարք բնապահպանական պայմաններով, Թեղուտը չէր շահագործվում, իսկ երբ սկսեցին հանքերը շահագործել, նկատվեցին միտումներ և տարվա վերջում ապահովվեց հանքարդյունաբերության 25 տոկոս աճ։ Այս աճը թիվ է, որն անմիջապես հրեց ամբողջ արդյունաբերությանը՝ հասցնելով 9 տոկոս աճի։ Բայց ընդհանուր առմամբ, մեր տնտեսական կառուցվածքում, ըստ էության, ծառայությունների ոլորտում գրանցեց 15 տոկոս աճ, առևտուրը՝ գրեթե 8.9։ Այս աճերը պետք է չապակողմնորոշեն, քանի որ ծառայությունների ոլորտը զվարճանքի վայրերն են, խաղատները, այսինքն՝ բախտախնդրությունը դարձել է մեր մոտ դոմինանտ՝ երկրի զարգացման առումով»։

Բոստանջյանը նշեց, որ տնտեսական 7.8 տոկոսը որակական հավելյալ արժեք չի ստեղծել։

«Եկեք այն մտայնությունից դուրս գանք, որ ոչինչ չի եղել, ու հիմա ամեն ինչ նվաճվում է։ Խոշոր առումով էն, ինչը դուք տեսաք, դրանց վրա զարմանալ պետք չի, քանի որ այդպիսի պոտենցիալ ունեցող մասնագետները (Տիգրան Ավինյան, Սուրեն Պապիկյան, Բաբկեն Թունյան, Դավիթ Անանյան) կարող էին դրան հասնել։ Ես մտածում եմ՝ ինչ դժվարությամբ են նրանք աշխատում այս պայմաններում, կամ կարողանում են լրիվ դրսևորվել, թե չէ»,- նշեց Բոստանջյանը։

Լրահոս
Թուրքիան թույլ չի տվել, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն իր տարածքով անցնեն Սիրիա Facebook-ում Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ Ստեփանակերտի միջադեպը պետք է դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, նրանցից երկուսը մահացել են Ի՞նչ էր ակնարկում Փաշինյանը Հանրայինի եթերում Փաստաբաններ. Վերաքննիչ դատարանը արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետևանքները ԵՊՀ խորհրդի նիստ. Քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Իրանում կորոնավիրուս հայտնաբերելու հանգամանքով պայմանավորված՝ «Մեղրի» անցակետում հսկողությունն ուժեղացվել է․ ԱԱՏՄ Սահմանադրական հանրաքվեն նախադեպ է ստեղծում, որպեսզի ցանկացած հարց լուծվի անօրինական ճանապարհով. ԱԺՄ Իրաքը կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը Եղանակը զգալի կտաքանա Լուկաշենկոն խոսել է Պուտինից ստացած անսպասելի առաջարկի մասին Հերթական պաշտոնանկությունները ՊՆ-ում Փաշինյանի այդ խոսքերից անգամ Պետրոս Ղազարյանի ուղեղն է «կախել» Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը. ՈՒՂԻՂ Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է» Երևանում կբացվի Սլովակիայի դեսպանատունը, Հայաստան է այցելում Միրոսլավ Լայչակը Ասուլիս՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Կառավարության հակակոռուպցիոն պայքարի մասին․ ՈՒՂԻՂ Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել Զարիֆ. Իրանի ընտրությունները ցույց են տալիս, որ ժողովուրդը ցանկանում է ինքը որոշել իր ճակատագիրը Եթե կա թալանված բան, ապա դատեք կոնկրետ մարդուն, այս ինչ տոնայնությունն է. Հրանտ Բագրատյան Բակո Սահակյանը Իգոր Գրիգորյանին նոր աստիճան է շնորհել Բակո Սահակյանն ու Արման Թաթոյանը քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը Խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ Իրանում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցում են նաև հայ թեկնածուներ «Իրավունք». Լևոն Տեր-Պետրոսյան պայմանավորվել է Փաշինյանի հետ, մշակել են հերթական ծրագիրը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Հրապարակ». Փաշինյանի կադրեր ընտրելու տրամաբանությունը «Իրատես». «Սորոսական» Հովհաննես Հով­հան­նի­սյա­նին ռեկ­տոր դարձնելու դեպքում լուրջ հար­վա­ծի տակ կընկ­նեն «Հրապարակ». Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում «Ժողովուրդ»․ Ազատումների ալիքը հասավ ՊԲ․ ովքե՞ր կլքեն պաշտոնները «Փաստ». Հայազգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից «Հրապարակ». Սուրեն Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» ևս մեկ փաստ «Իրատես». «Իմ քայլում» կռիվ է ընկել «Փաստ». Պաշտոնյաներ դարձան մարդիկ, որոնցից շատերը նույնիսկ երազում չէին կարող տեսնել դա «Հրապարակ». 6-րդ վարչությունը քաղաքապետարանում է. թելերը տանում են դեպի քաղաքապետ «Իրատես». Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Փաստ». Պետական բյուջեից ավելի քան 7 մլն դոլար՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan