«Փաստ». ՍԴ դատավոր Ֆե­լիքս Թո­խյա­նին հոր­դո­րե՞լ են դի­մում գրել

«Փաստ». ՍԴ դատավոր Ֆե­լիքս Թո­խյա­նին հոր­դո­րե՞լ են դի­մում գրել

ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումները հետևողականորեն շարունակվում են: «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներին հրահանգված է միջնորդներ գտնել ՍԴ դատավորների հետ հանդիպելու և «բացատրական զրույցներ» ունենալու համար:

Մեր աղբյուրները պնդում են, որ մասնավորաբար նախորդ շաբաթվա վերջին նման հանդիպում է տեղի ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի միջև:

Ըստ մեր աղբյուրների, Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Թոխյանին դիմում գրել և օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ Մարատ Թոխյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, և հենց նա էլ կատարել է Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԺ-ից և զանգահարեցինք ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանին: Վերջինս միայն ասաց. «Նման որևէ հանդիպման մասին ես տեղեկություն չունեմ»:

Մեր աղբյուրները պնդում են, որ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումների կամ «բացատրական աշխատանքների» այլ դեպքեր ևս եղել են, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում