«Իրատես». Ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Փաշինյանի հերթական «քայքայիչ» միտքը

«Իրատես». Ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Փաշինյանի հերթական «քայքայիչ» միտքը

«Ասում են, թե ռուսական շրջանակներին ահավոր դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի` կապանյան ասուլիսում, Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցից առաջ, հնչեցրած հերթական «քայքայիչ» միտքը` Ռուսաստանի գիտությամբ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմը:

Ասում են` Ռուսաստանը, որն այս պահին վերջնական «ստավկա» չի դրել հայաստանյան խաղացողներից որեւէ մեկի վրա, սպասում է Պուտինի սկսած վերադասավորություներն ավարտվեն Ռուսաստանում, որից հետո ձեռնամուխ կլինեն «բարեկամ» երկրներում իրենց դիրքերի ամրապնդմանը, ֆավորիտների ակտիվացմանը, անհնազանդների սանձմանը, նոր խաղացողների առաջքաշմանը:

Հայաստանի մասով առաջին հերթին նկատի է առնվում Արթուր Վանեցյանը, որը վաղն արդեն կբեմի որպես քաղաքական գործիչ:

Ի դեպ. Նիկոլի հետ սելֆի արած նորանշանակ վարչապետ Միշուստինը, բավական լավ հարաբերություններ ունի ռուսաստանյան հայերի հետ, եւ Ռուսաստանում, փաստացի, արծիվների ու բազեների կողքին` հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում