ԱՄՆ-ն պատրաստվում է պայքարել կլիմայի փոփոխման դեմ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է այն միջոցառումների նոր փաթեթի մասին, որոնց օգնությամբ ԱՄՆ-ը պատրաստվում է պայքարել կլիմայի փոփոխման դեմ: Ծրագիրը ներառում Է Էլեկտրակայանների արտանետումների սահմանափակումներ եւ Էներգետիկայի բնագավառում «կանաչ» տեխնոլոգիաների օժանդակում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Դրանով իսկ Օբաման կատարել Է կլիմայի փոփոխման դեմ պայքարի բնագավառում խոսքից գործի անցնելու խոստումը, որը տվել Էր հունվարին կայացած պաշտոնակալության ճառում՝ երկրորդ նախագահական ժամկետով ընտրվելուց հետո:

«Ես՝ որպես նախագահ, որպես հայր եւ որպես ամերիկացի, ցանկանում եմ ասել, որ գործելու ժամանակն Է»,- հայտարարել Է Օբաման՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում: Նա ասել Է, թե չի ցանկանում ապագա սերունդներին թողնել «մոլորակ, որն անկարող Է բուժելու իրեն», եւ խոստացել Է «գլխավորել ամբողջ աշխարհի գրոհը կլիմայի փոփոխման դեմ»: Բարաք Օբաման կրկնել Է մինչեւ 2020 թվականն ԱՄՆ-ում ջերմոցային գազի արտանետումները 17 տոկոսով կրճատելու՝ տակավին 2009 թվականին տված խոստումը:

Օբամայի պլանում առաջին անգամ գլխավոր կետը դարձել Է Միացյալ Նահանգներում առկա եւ նոր Էլեկտրակայանների արտանետումների սահմանաքանակներ մտցնելու խոստումը: ԱՄՆ-ում Էլեկտրակայանները տալիս են մթնոլորտ ջերմոցային գազի արտանետումների մեկ երրորդը եւ ածխածնի միացությունների արտանետումների 40 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում